Եվրոպառլամենտը թքեց Շառլ Միշելի, Նիկոլի եւ Իլհամի վրա
«Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ դուխ չունեցավ օգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը։ Ինչ ասես, ասեց՝ «խնդիր, հարց», բայց՝ ոչ հակամարտություն։ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարն իր հերթին զառանցեց, թե ադրբեջանական կողմն է խնդրել բոլորին այլեւս երբեք չօգտագործել «հակամարտություն» եզրույթը, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հարց այլեւս չկա։
Այն, որ Նիկոլը սպասարկում է ալիեւյան օրակարգը՝ դրա մասին հոգնելու չափ ասել ու փաստեր ենք ներկայացրել։
Էս պահին ընդամենն ուզում եմ մի քանի հղում անել հունսի 8-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւից, որով եվրոպառլամենտականները կոլեկտիվ թքում են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Ալիեւ-Նիկոլ դուետի վրա։
Եւ այսպես՝
Հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձեւ, որում մեկ անգամ եւս ամրագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ: Այսինքն՝ օգտագործել է «հակամարտություն» տերմինն ու ամրագրել է, որ այն կարգավորված չէ, ի տարբերություն ադրբեջանա-հայկական դուետի, որոնց համար Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլեւս չկա, եւ կա ընդամենը Ղարաբաղի տարածք՝ Ադրբեջանի կազմում։
Ավելին, Եվրոպական խորհրդարանի բանաձեւը հստակ արձանագրում է, որ 44-օրյա պատերազմը նախաձեռնել է Ադրբեջանը, ինչը Հարավային Կովկասում հանգեցրել է քաղաքական, ռազմավարական եւ օպերատիվ իրավիճակի ստատուս քվոյի արմատական փոփոխության՝ հազարավոր զոհերի եւ տասնյակ հազարավոր տեղահանվածների:
Հունիսի 8-ին ընդունված բանաձեւը կրկին արձանագրում է, որ Եվրախորհրդարանն ընդգծում է ազատազրկված անձանց, ռազմագերիների ամբողջական փոխանակման, ազատման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ քաղաքացիական անձանց անվտանգ ու ազատ տեղաշարժի ապահովումը Լեռնային Ղարաբաղում:
Եվրախորհրդարանի այս բանաձեւը տապալելու համար Բաքուն իր ջեբի լոբբիստների եւ խավիարակիրների մի ողջ գումարտակ էր իջեցրել Ստրասբուրգ՝ ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Վագիֆ Սադիկովի գլխավորությամբ, սակայն ադրբեջանական իկրան ու կրեդիտ քարտերը այս դեպքում հերթական անգամ չաշխատեցին։
Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ բանաձեւից հանվեն երկու հիմնական ձեւակերպումներ, որ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, եւ որ Ադրբեջանն է 2020թ. 44-օրյա պատերազմի նախաձեռնողը», բայց Ալիեւի իկրան «ասեչկա» տվեց։
Այսպիսով, ի տարբերություն ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Իլհամի եւ Նիկոլի, Եվրոպական խորհրդարանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարել չլուծված, պնդում է, որ 44-օրյա պատերազմի նախաձեռնողն Ադրբեջանն է եւ հերթական անգամ պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Հասկանում եմ, որ սա շատ ցավալի բանաձեւ է Նիկոլի եւ իր ուսապարկերի համար, բայց իրենք դեռ շանս ունեն Եվրոպառլամենտի դիմաց հացադուլի նստելու եւ պահանջելու չեղարկել հայանպաստ այս բանաձեւը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1234708660682856
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել