Գևորի բլեֆը
Փորձելով դրվատանքի խոսքեր շռայլել Հայաստանում բիզնես միաջավայրի համար պատասխանատու չինովնիկների հասցեին՝ Պապոյան Գևորը որպես Հայաստանում բիզնես անելու համար դրախտային պայմաննեի գոյության հիմնավորում մատնանշել է Հայաստանում դոլարի քանակի ավելացումն ու այլ երկրներից բիզնեսների տեղափոխումը մեր երկիր: «Մենք այնպիսի տնտեսական քաղաքականություն ենք վարում, որ ամբողջ աշխարհից Հայաստան փող է գալիս»,-հայտարարել է Գևորը:
Գևորը մանիպուլացնում է. Հայաստան դրսի բիզնեսը գալիս է գրեթե բացառապես պայմանավորված աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական այն միջավայրով, որ ստեղծվել է ուկրաինական պատերազմի հետևանքով: Հայաստանը չի հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ, ինչն էլ գայթակղել է նույն ռուսական IT ոլորտի ընկերություններին, մարդիկ եկել, օֆիս են բացել այստեղ ու փող են աշխատում՝ խոստանալով, սակայն, հարմար առիթի դեպքում սեփական բիզնեսը տեղափոխել այլ երկիր: Գևորի՝ կառավարության կողմից վարվող «հրաշալի» քաղաքականության մասին ասքը կլիներ գոնե ճշմարտանման, եթե Հայաստանը նախքան ուկրաինական պատերազմը լիներ օտարերկրյա բիզնեսի համար գայթակղիչ երկիր: Այնինչ ինչպես փաստում է վիճակագրությունը, հեղափոխությունից հետո արտաքին ներդրումներ պրակտիկորեն չեն արվել, փողն էլ արագ տեմպերով այստեղից արտահանվել է, ինչով, ի դեպ, պայմանավորված է նաև բանկերի վատ վիճակը, որը շտկելու համար է, որ ԱԺ-ում ներկայացվում են նախագծեր՝ ասենք պարտադիր բանկերի միջնորդությամբ առևտուր անելու վերաբերյալ՝ կրակը գցելով շարքային սխառողին:
Հայաստանում իրենց լավ են զգում բացառապես օլիգարխներն ու նրանց հետ փոխկապակցված ընկերությունները, իսկ թե հատկապես որ օլիգարխները, գիտեն բոլորը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/338
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել