Քանզի այս իշխանությունը մեզ ՍՏԻՊՈՂԱԲԱՐ տանում է «բարիշելու» վայրենի, հայասպան և ահաբեկչական Թուրքիայի հետ, հարկ եմ համարում ներկայացնել մի ցայտուն օրինակ, թե ինչպես է առ հասարակ Թուրքիայի ղեկավարությունը տեսնում «խաղաղությունը»։
Ընդ որում օրինակը կարծես թե մեզ ուղղակի չի վերաբերվում, սակայն շատ հստակ ցույց է տալիս թուրքերի իրական պատկերը, այլ ոչ թե այն հիմար, թրքահաճո հեքիաթները որոնք մեզ անդադար պատմում են ներկայիս իբր «գերազնիվ» իշխանությունները և տարատեսակ աշխարհաքաղաքական կենտրոնները ։
ԵՒ այսպես, Թուրքիայի նախագահ` ռազմական հանցագործ Ռեջեփ Էրդողանը ուղղակի սպառնում է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ Հունաստանին, եթե հանկարծ հույները համարձակվեն ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել Հունաստանի որոշ ինքնիշխան տարածքներում, իսկ ավելի հստակ` Էգեյան կղզիներում։
Թուրքիան համարում է, որ Էգեյան կղզիների «գոտիում» հայտնաբերված բնական գազի ահռելի պաշարները պատկանում են... Թուրքիային։
Բա`
Հիշեցնեմ, որ Հունաստանը և Թուրքիան հանդիսանում են ՆԱՏՈ-ի անդամ և ֆորմալ առումով իրենք դաշնակից են։
Աբսուրդ...
Պատկերացնում եք, թուրքերի համառ «նագլիությունը», երբ հենվելով ռազմական ուժի գործոնի վրա իրավունք են իրենց վերապահում անել ամեն ինչ։
Սա ի դեպ նույնպես վերաբերում է թուրքերի գործողություններին Սիրիայում, Իրաքում, Արցախում, Լիբիայում և այլն։
Հիմա հարց...դուք լո՞ւրջ կարծում եք, որ այս թուրք «խուժանի» հետ հնարավոր է «բարիշել»։
Ռուսը կասեր...Моня, я вас умоляю, перестаньте нести анти-гигиенистическую чушь.
Возможно, это изображение ‎текст «‎11:46 BeTKa Recep Tayyip Erdoğan Yunanistanı, tıpkı bir asır önce olduğu gibi pişmanlıkla sonuçlanacak hayallerden, söylemlerden ve eylemlerden uzak durması, aklını başına alması konusunda tekrar ikaz ediyoruz. R3blKTBиTa: TypeuKий, nepeBeAeHo Google nomowbю mbl cHoBa npeAynpeжAaem peuию, KaK cToлeTиe Ha3aA 4To6bl oHa Aepжaлacb noAaлbwe oT me4TaHий, pиTopиKи AeйcTBий, KoTopble npиBeAyT coжaлeHию, onomHилacb. TweetDeck 6586 25,7K amи 144 TBиTHиTeBoTBeT 20+ ه‎»‎
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել