Արուսի մտքի ճգնաժամը


Ջուլհակյան Արուսը, խոսելով Արցախի ճակատագրի ու խնդրի լուծման իրենց տեսլականի մասին, հայտարարել է, թե Հայաստանում քաղաքական մտքի ճգնաժամ է: Արուսին, մասնավորապես, դուր չի եկել ուռահայրենասիրական կոչերը. նա կոչ է արել՝ լրջանալու:

Արուսը, փորձելով արդարացնել սեփական թիմին ու իբր այդ ֆոնին փնովել ընդդիմությանը, ակամա բաձրացրել է խիստ խորքային խնդիր՝ Հայաստանում քաղաքական մտքի գոյության-չգոյության հարցը: Ճիշտ է՝ ինքն էլ չգիտի՝ ինչ է դա կամ որն է դրա իմաստը, բայց երևի լսել է մի տեղից ու փորձել է խելացի երևալ՝ հիմնավորելու ՔՊ-ական ապազգային նարատիվների արդարացիությունը:

Քաղաքական մտքի ճգնաժամ կա որտե՞ղ: Կառավարության ու խորհրդարանի պատերից նե՞րս, թե՞ ընդդիմության մոտ: Ակնհայտ է, որ նման ճգնաժամ ընդդիմության ներսում չկա, քանի որ մարդիկ հստակորեն շարադրում են իրենց պահանջը,քաղաքականապես հիմնավորում են դրա տրամաբանված լինելը, հայտարարում են դրան հասնելու ձևերը, ուզում են վերցնել իշխանություն, որպեսզի կարողանան կիրառել իրենց մեթոդներն ու երկիրը փրկեն կործանումից:

Իսկ ի՞նչ են անում արուսիկները: Արուսիկների քայլերն ու հայտարարությունները բացառապես ռեակցիոն բնույթի են, ինչն էլ ի ցույց է դնում նույն քաղաքական մտքի ճգնաժամի առկայությունը հենց իշխանության ներսում: «Գալաիս են, որ շարունակեն թալանել», «Արցախն իրենք էին տվել, մենք չէինք կարող ոչինչ անել», «Մենք չլինենք, պատերազմ կլինի», «Ապագա կա ապագա»՝ ահա իշխանական «քաղաքական մտքից» արված այն ծաղկաքաղի էությունը, որն աներկբայորեն բացահայտում է արուսիկների քաղաքական նեղմտությունը:

Այնպես որ՝ եթե իսկապես կա քաղաքական մտքի ճգնաժամ, ինչպես պնդում է Արուսն, ապա այն բացառապես ՔՊ-ականների չորացած ուղեղներում է՝ ուղեղներ, որոնք մեկ բան են տենչում՝ թուրքի սպեցիֆիկ հոտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել