«Անհայտ քաղաքացիներ, քաղաքացիական հագուստով 4 հոգի եկել են Բագրատ Եսայանի աշխատասենյակ և առանց որևէ բացատրության հենց այստեղից էլ բերման են ենթարկել»,-ասել է Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ այդ ամենը տեղի է ունեցել աշխատակիցների աչքի առաջ։

Հայտնի է դարձել, որ նրան տարել են ԱԱԾ, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ այդ 2 տարվա ընթացքում Բագրատ Եսայանը եղել է Երևանում, ասուլիսներ է տվել, մասնակցել հանրային կյանքին, սակայն բերման է ենթարկվել և ոչ մի ծանուցագիր չի ստացել։

«Որոշել են, որ հենց «Երկիր մեդիա» պետք է գան, պետք է գան լրատվամիջոց և լրատվամիջոցի աշխատանքը խաթարելով պետք է մտնեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ ու նրան այստեղից տանեն անհայտ ուղղությամբ։ Մինչ այդ որևէ ծանուցագիր, հարցաքննության հրավեր, որևէ փաստաթղթով նրան նախաքննական մարմին չեն հրավիրել»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել