Այս ամառ մի շաբաթով Իտալիա էի գնացել: Երկրորդ անգամ էի այնտեղ: Ժամանակի մեծ մասն անց էի կացնում լողափին, մյուս մասը՝ սրճարաններում կամ պարզապես զբոսնում էի փողոցներով: Ես պասիվ հանգստի կողմնակից եմ, ուստի անգամ խանութներով գնալն է ինձ համար չափազանց մեծ ակտիվություն: Շոգ ցերեկ էր: Մի գավաթ անմահական իտալական սուրճ ու ֆրանսիական կրուասան էի պատվիրել ու նստել բացօթյա սրճարանում: Նայում էի հրապարակում հպարտ քայլող աղավնիներին, որոնք այս երկրում իսկապես շատ են: Մերթընդմերթ մարդիկ էին անցնում, հիմնականում զբոսաշրջիկներ:
Սրճարանում բացի մի ծեր գեղեցիկ զույգից մի տղամարդ էլ կար: Ինչ մեղքս թաքցնեմ՝ Հայաստանում նման գեղեցիկ տղամարդու չեմ հանդիպել: Նա սպիտակ շորտեր էր հագել, որոնք մերկացրել էին երկար ուղիղ ոտքերը, կապույտ գծավոր պոլո էր կրում, գլխին էլ սպիտակ գլխարկ էր: Չէի կարող չնկատել նրա ձեռքի ժամացույցը, որը փայլում էր ճոխությունից: Մի խոսքով՝ տղամարդու իդեալ: Նա անվրդով թերթ էր կարդում՝ հայացքը մեկումեջ բարձրացնելով ու ինձ նայելով: Ամեն անգամ նրան նայելիս մեջս ինչ-որ բան էր միանում: Ախր շատ սեքսուալ էր ու խնամված: Այնպես, ինչպես ես սիրում եմ:
Օգտվելով նրանից, որ նա նայում է ինձ, ոտքս գցեցի ոտքիս, ինչից կարճ կիսաշրջազգեստս էլ ավելի բարձրացավ: Նա նկատեց դա, բայց ոչինչ չարեց: Տեսնելով, որ փորձս անօգուտ է, մազերս, որ ձիգ կապել էի, արձակեցի: Դրանք անփույթ թափվեցին ուսերիս, ինչից օգտվելով դրանք մի կողմ տարա՝ այդ ընթացքում պարանոցս մեղմ շոյելով: Նա, որ ոտքը ոտքին էր գցած, փոխեց ոտքերի դիրքը: Հասկացա, որ ջանքերս անօգուտ չէին:
Շուտով մենք արդեն իմ սեղանի շուրջ էինք նստած: Բենիտոն, ինչպես պարզվեց, հիանալի անգլերեն գիտեր: Աշխատում էր նորաձևության ամսագրում (ահա թե որտեղից էր գալիս նրա անթերի տեսքը) որպես արտաքին կապերի համակարգող: 35 տարեկան էր, ապրում էր միայնակ, ամուսնացած չէր: Գրողը տանի, մի՞թե Հայաստանում նման տղամարդիկ չկան ))
Սրճարանից դուրս եկանք ու որոշեցինք մի-փոքր զբոսնել: Քանի որ շոգ էր, երկար չդիմացա և խնդրեցի նրան ինձ հյուրանոց ուղեկցել, հատկապես որ արդեն գրեթե հասել էինք: Նա ճանապարհեց ինձ, բայց ինձ իր հեռախոսահամարը տվեց՝ ասելով, որ կցանկանա նորից ինձ հանդիպել: Երջանկությանս չափ ու սահման չկար))))
Մյուս առավոտյան զանգահարեցի նրան ու ասացի, որ ցանկանում եմ թանգարան գնալ: Նա սիրով համաձայնեց: Գնացինք Հռոմի թանգարան: Մեկ ժամից ես արդեն հյուծվել էի, թեև Բենիտոն մեծ սիրով պատմում էր այն ամենը, ինչ գիտեր Իտալիայի մասին: Թանգարանից հետո գնացինք ճաշելու մի շատ կոկիկ ռեստորանում, որտեղ հիանալի պաստա էին մատուցում: Բենիտոն ասաց ինձ, որ սա իր սիրելի ռեստորանն է, և ինքն այստեղ է գալիս միայն շատ հարազատ մարդկանց հետ: Դա ինձ, իհարկե, շոյեց: Ճաշից հետո նա ներողություն խնդրեց, որ պետք է լքի ինձ, քանի որ գործնական հանդիպման էր: Նա խնդրեց ինձ սպասել իրեն հյուրանոցում, քանի որ ցանկանում է երեկոն ինձ հետ անցկացնել: Չէի կարող չհամաձայնել:
Ժամը 9-ին նա նոր զանգահարեց: Ես արդեն փոշմանել էի, որ խոսք էի տվել սպասել իրեն, քանի որ չեմ սիրում, երբ տղամարդը սպասեցնում է կնոջը: Բայց նա վերջիվերջո զանգահարեց: Ասաց, որ հյուրանոցի մոտ կլինի 30 րոպեից: Գեղեցիկ հագնվեցի և իջա նախասրահ: Հագիս փոքրիկ սև զգեստ էր ու սիրելի louboutin-ներս: Մազերս կոկիկ հավաքել էի և գցել էի փոքրիկ մարգարտե շղթաս: Ընդհանուր առմամբ շատ գրավիչ ու համեստ տեսք ունեի: Բենիտոն եկավ՝ հագին սև կոստյում: Նա կատարյալ տեսք ուներ…
Մոտեցավ ինձ, ասաց, որ հիանալի տեսք ունեմ, համբուրեց այտս, բռնեց ձեռքս ու ինձ պարզապես դուրս հանեց հյուրանոցի շենքից: Դրսում մեզ տաքսի էր սպասում: Առանց որևէ խոսք ասելու նա ինձ նստեցրեց տաքսի, նստեց կողքս ու վարորդին իտալերենով արագ ինչ-որ բան ասաց:
Մի քանի րոպեից մենք տեղ հասանք: Պարզվեց՝ իտալացի մաչոն ինձ տարել էր քաղաքի արվարձաններ, որտեղից հիանալի տեսարան էր բացվում: Ողջ քաղաքը լույսերի մեջ էր, իսկ այստեղ այնքան խաղաղ էր, որ անգամ վախենում էիր ավելորդ անգամ շնչել: Բենիտոն խոսում էր, պատմում իր հանդիպման մասին, մերթընդմերթ շոյելով այտս կամ համբուրելով ձեռքս: Նման կերպ ինձ դեռ ոչ ոք չէր վերաբերվել՝ քնքուշ, բայց շատ սեքսուալ: Առանց որևէ խոսք ասելու նա ինձ իրեն մոտեցրեց ու համբուրեց: Ես չհակառակվեցի, քանի որ շատ էի ցանկանում համբուրել նրան, բայց սովորությանս համաձայն առաջին քայլը չէի անում: Նա ամուր գրկել էր իրանս ու շոյում էր պարանոցս՝ իտալերեն բառեր շշնջալով: Ես բան չէի հասկանում, բայց զգում էի, որ նրան շատ եմ դուր գալիս: Ձեռքս իջեցրի դեպի նրա տաբատի շղթան ու զգացի պնդացած առնանդամը: Նա դրանից ավելի գրգռվեց ու բարձրացրեց զգեստս՝ ձեռքը տանելով դեպի ներս: Այնտեղ արդեն ամեն ինչ զգացնել էր տալիս, որ ես պատրաստ եմ: Նա ինձ քնքշորեն հետ հրեց, նայեց աչքերիս ու ժպտաց: Ասաց, որ ուզում է հյուրընկալել ինձ: Ես ոչինչ չասացի, միայն հպվեցի նրան ու մի-փոքր կսմթեցի հետույքը՝ աչքով անելով:
Բենիտոն տաքսի կանգնեցրեց ու էլի ինչ-որ բան կարգադրեց վարորդին: Մեքենայի մեջ ես իհարկե չէի կարող ձեռքերիս ազատություն չտալ, քանի որ շատ էի գրգռվել, իսկ նրա բույրից ու մեքենայի արագությունից ավելի էի խենթանում: Նա շոյում էր ինձ՝ ձեռքը մերթընդմերթ մտցնելով զգեստիս տակ: Շուտով նրա բնակարանում էինք: Ես սպասում էր, որ մտնելուն պես նա կհարձակվի ինձ վրա, կհանի զգեստս, ու մենք անմոռանալի գիշեր կանցկացնենք, բայց Բենիտոն ինձ զգուշորեն ուղեկցեց ննջասենյակ, որտեղ ամեն ինչ դասավորված էր, իսկ անկողինը փայլում էր թարմությունից: Նա զգուշորեն հանեց հագուստը, նույնն էլ ստիպված ես արեցի, քանի որ նրա մտքով կարծես չէր էլ անցնում դա իմ փոխարեն անել: Անհարմար մերկությունից ապշած մի պահ չգիտեի, թե ինչ անել: Նա ամբողջությամբ մերկ մոտեցավ ինձ, պառկեցրեց անկողնուն, հանեց անդրավարտիքս ու կրծքկալս, մեկ-երկու անգամ համբուրեց կուրծքս: Ես փորձեցի նախաձեռնությունն իմ ձեռքը վերցնել, սկսեցի շոյել նրան՝ վայելելով կատարյալ մարմինը, համբուրում էի նրա կուրծքը, որ պնդացել էր հաճույքից: Նա կամացուկ խնդրեց ինձ անկողնու կողքի դարակից հանել պահպանակը: Դա, թեև կարող էր լիովին կոտրել ինձ, բայց ես դիմադրեցի))) Փորձեցի դրա մեջ էլ ինչ-որ սեքսուալ բան գտնել ու ատամներով այն հագցնել: Բենիտոն կարծես լրիվ կորցրեց իրեն: Գլուխս վեր բարձրացրի ու հարցրեցի՝
-Դե՞մ ես:
Նա գլուխն արագ-արագ աջուձախ թափահարեց: Տեսնելով դեմքիս արտահայտությունը, նա վեր բարձրացավ, սկսեց անփույթ համբուրել մարմնիս ամենաոչ էրոգեն գոտիները: Դրան հաջորդեց արդեն բուն սեքսը, որ տևեց ուղիղ 50 վայրկյան, կամ ավելի քիչ: Կրկնակի էրեկցիայի մասին խոսք անգամ լինել չի կարող: Նման վատ սեքս իմ կյանքում դեռ չէր եղել: Այսինքն դա սեքս էլ չէր, թյուրիմացություն էր: Անիծելով չար բախտս փորձեցի դեմքիս ինչ-որ ժպիտանման արտահայտություն ընդունել, երևի ստացվեց, որովհետև Բենիտոն խնդրեց ինձ գիշերն իր հետ անցկացնել: Այո, մենք գիշերը միասին անցկացրինք՝ պարզապես նույն անկողնում քնելով: Առավոտյան 5-ն էր, երբ արթնացա: Նա դեռ քնած էր: Շտապ հագնվեցի, վերցրեցի պայուսակս ու պարզապես դուրս թռա նրա բնակարանից:
Բախտս բերեց, որ հաջորդ օրը Հայաստան էի վերադառնում: Բենիտոն չզանգեց, իսկ ես մինչև հիմա փորձում եմ մոռանալ իմ «իտալական սեքսը»: