Այցն ուշագրավ է հատկապես ռուս պաշտոնյաների այցերի ֆոնին. Վոլոդինն օրերս Երևանում էր, սպասվում է Սերգեյ Լավրովի այցը ՀՀ: Արդյոք ամերիկացի պաշտոնյայի այցը նպատակ ունի՞ հավասարակշռելու ռուսական ու հայկական կողմերի միջև շփումների ակտիվացումը՝նկատի ունենալով հատկապես այն օրակարգը,որի մասին հայտարարել է ԱՄՆ դեսպանատունը: Ակնհայտ է, որ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի այցն արվում է ՀՀ-ում Արևմուտքի ազդեցությունը մեծացնելու համար: Մյուս կողմից՝ հարց է՝ արդյոք վերջին ներքաղաքական թեժ զարգացումներն ու բախումներն ազդե՞լ են այն իրական օրակարգի վրա,որ նախատեսվում է առաջիկայում արծարծել ամերիկացի պաշտոնյայի ու ՀՀ իշխանությունների միջև տարվելիք բանակցւթյուններում: Այս առումով ուշագրավ է նույն ԵՄ դեսպանի փոխված տոնայնությունը, որը պատահական չէ. անհավասարակշիռ հայտարարություններով ու Նիկոլին կուլ գնալով՝ Արևմուտքը ռիսկի է դիմում՝ կորցնելու հայաստանյան հասարակությունում ունեցած թեկուզ որոշակի վստահությունը,ինչից ածանցվելու է ՀՀ-ի վրա ունեցած ազդեցության թուլացումը: Հնարավո է՝ ամերիկացի պաշտոնյան նպատակ ունի՝ խելքի բերելու ՔՊ-ականններին՝նրանց առաջարկելով նոր օրակարգ ու նոր նարատիվներ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/324
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել