Դժբախտաբար, հերթական աստղային զույգն է բաժանվել: Տարիներ շարունակ տարբեր դժվարությունների միջով իրար հետ անցնելուց հետո աստղային այս զույգը որոշել է բաժանվել: Այդ մասին հաղորդել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: «Նրանք հանգստանալու կարիք ունեն: Տարիների սթրեսը չէր կարող չազդել նրանց ամուսնության վրա: Հիմա նրանք ուզում են, որ իրենց երեխաները երջանիկ լինեն, և նրանք կանեն ամենը՝ դրա համար», - ասել է ընտանիքի ընկերը:

Զույգն ամուսնացած է 2000 թվականից, բայց վերջին տարիներին նրանց ընտանեկան կյանքում բազմաթիվ խնդիրներ ծագեցին. Դուգլասը քիչ էր մնում մահանար կոկորդի քաղցկեղից, Քեթրինը երկու անգամ ընկավ հոգեբուժարան, Դուգլասի որդի Քեմերոնը 5 տարվա ազատազրկման դատապարտվեց թմրանյութեր պահելու և վաճառելու համար և այլն...

68-ամյա Դուգլասը և 43-ամյա Զետա-Ջոնսն ունեն երկու համատեղ երեխա՝ 13-ամյա Դիլանն ու 10-ամյա Կարիսը: Նշեմ, որ նրանց բաժանման մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ նրանք սկզբում միայնակ էին հայտնվում տարբեր հանրային միջոցառումներին, իսկ հետո իրենց երեխաների հետ հանգստի մեկնեցին առանձին-առանձին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել