Աշխարհում կան վայրեր, որոնք հայտնի են բոլոր մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր չեն սիրում ճանապարհորդել: Օրինակ` եթե Դուք երբեք չեք եղել Նյու Յորքում, միևնույն է, հաստատ լսել եք Ազատության արձանի մասին, իսկ թե Սթոունհենջն ինչ տեսք ունի, գիտեն ոչ միայն անգլիացիները, այլև միլիոնավոր այլ մարդիկ: Այնուամենայնիվ, այդ տեսարժան վայրերի մասին ոչ բոլոր տեղեկություններին է կարելի հավատալ: Ահա մի քանի ամենատարածված թյուր կարծիքները դրանց մասին:

 

1. Ամերիկյան դրոշն արդեն վաղուցվանից չկա Լուսնի վրա  

4 распространённых мифа о всемирно известных достопримечательностях

Շատերը տեսել են լուսնային մակերևույթի լուսանկարը, որտեղ Նիլ Արմստրոնգի կողքին ծածանվում էր ամերիկյան դրոշը:

Բազզ Օլդրինը, ով մասնակցում էր այդ հայտնի թռիչքին, պատմում է, որ «Ապոլլոն» առաքելության հետ նրանք Լուսին էին տարել 6 դրոշ, որոնցից մեկը տեղադրել էին թռիչքային գոտուն շատ մոտ և թռիչքի ժամանակ այն քշվել էր շարժիչի օդից:

Մյուս դրոշները հիմա բացարձակ այլ տեսք ունեն: Այսքան տարիների ընթացքում նրանք լիովին գունաթափվել են և դարձել սպիտակ: 

 

2. Դրուիդները չեն կառուցել Սթոունհենջը  

4 распространённых мифа о всемирно известных достопримечательностях

Սթոունհենջի տարօրինակ քարերը հարյուրամյակներ շարունակ մտահոգում են հետազոտողներին և գիտնականներին: Կարծիք կա, որ հին դրուիդները դրանք իրենք են այդտեղ բերել` իրենց խորհրդավոր արարողությունները կատարելու համար:

Գիտնականները ենթարկել են քարերը ռադիոբնածխային հետազոտման, և այն ցույց է տվել, որ Սթոունհենջը կառուցել են մի քանի հարյուրամյակների ընթացքում: Առաջին քարերը բերվել են այստեղ մ.թ.ա. 2400-2200թթ., իսկ կառուցումը վերջացել է մ.թ.ա 1600թ.-ին: Այնպես որ դրուիդները չէին կարող մասնակցել շինարարությանը, քանի որ նրանք այդ ժամանակ պարզապես գոյություն չունեին:  

Այս լեգենդի տարածմանը խթանել է անգլիացի հնէաբան Ուիլյամ Ստակլին, ով ապրել է XVIII դարում: Ստակլին ուսումնասիրում էր կելտերի պատմությունը և կնոջ հետ կատարում էր դրուիդական արարողություններ և հավանաբար այնքան էր տարվել դրանցով, որ համոզել էր բոլորին, թե Սթոունհենջի կառուցմանը մասնակցել են քելտերը:  

 

3. Կամուրջը, որ բոլորն անվանում են Լոնդոնյան, այլ անուն ունի

4 распространённых мифа о всемирно известных достопримечательностях

Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Լոնդոնյան կամուրջը, իրականում կրում է այլ անուն: Այս հարցում սխալվում է նույնիսկ Google որոնողական համակարգը և Լոնդոնյանի փոխարեն բերում է Թաուեր կամուրջ անվանումը:

Իրական Լոնդոնյան կամուրջը միացնում է քաղաքի  երկու հատվածները՝ Սիթին և Սաութվորկը: Ներկայիս կամուրջը կառուցվել է 1973թ.-ին, նրա նախորդը կանգուն է եղել մինչև 1931թ.-ը, և միշտ նույն անունն են ունեցել՝ Լոնդոնյան կամուրջ:  

Անհասկանալի է դառնում` երբ է առաջացել այս շփոթմունքը կապված անվան հետ, բայց այնպես է ստացվել, որ Մեծ Բրիտանիայի խորհրդանիշն է դարձել Թաուեր կամուրջը: 

 

4. Ի՞նչը ստիպեց ֆրանսիացիներին նվիրել ԱՄՆ-ին Ազատության արձանը 

4 распространённых мифа о всемирно известных достопримечательностях

Ազատության արձանն ամերիկացիների համար միշտ եղել է հույսի և ազատության խորհրդանիշ: Համարվում է նաև, որ այն հովանավորում է երկիր ժամանած օտարերկրացիներին, անտուններին և թափառականներին: Բայց ի սկզբանե արձանը ոչ մի ընդհանուր կապ չուներ վերը թվարկված երևույթների հետ:  

«Տիկին Ազատությունը» ստեղծվել է ֆրանսիացիների կողմից, ովքեր դժգոհ էին Նապոլեոն III-ի ավտորիտար ռեժիմից: Այս հսկայական քանդակը, որը նվիրել էին ԱՄՆ-ին անկախության 100 ամյակի առթիվ, այսպես ասած ակնարկում էր, որ Ֆրանսիայում ամեն ինչ այդքան էլ հիասքանչ չէ:      

Աշխատանքները ֆինանսավորվել են ոչ թե Նապոլեոնի կառավարության կողմից, այլ ֆրանսիական ժողովրդի: Կամավոր նվիրատվություն էին կատարում Ֆրանսիայի բոլոր անկյուններից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել