Նրանցից է գերագույն քաջությունը՝ հերոսութիունը, որի դափնիները չեն թառամում երբեք: Զօրավիգ ունենալով նրանց ոգին՝ յոգնութիուն չգիտեն ռազմիկը՝ կռվում, կուլտուրայի մշակը՝ խաղաղութեան մէջ: Նրանք են ստեղծիչը մեր պատմութեան, նրանցից՝ մեր գիրն ու գիրքը, նրանք են մտավոր լոյսը մեր կեանքի, նրանցն է գերագույն իշխանությունը՝ հավերժ, առանց որին և թագ, եւ հանրապետութեան նախագահ, եւ դիկտատոր - աշխարհիկ ամէն մի իշխանութիւն մնում է անվաւեր եւ անզօր: Ճշմարտութեան պէս ծերութեան անհաղորդ՝ նրանք խորհրդանշում են ոչ միայն իրենց ժողովրդի անցեալը, այլեւ՝ ապագան, վերայայտնուելով աշխարհ եկող ամէն հայ էակի մէջ:
Անմահ՝ նրանք հանդիսանում են աղբյուրը մեր ազգային ոգու անմահութեան:
Նժդեհ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/likhnis.sp/posts/557054391018405
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



