«Ժողովրդավարության փառատոն»
Արդեն երկու օր է անցել Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում տեղի ունեցած «ժողովրդավարության փառատոնից», բայց դեռ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի ուժային կառույցի ղեկավար, կարճ ասած՝ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, խաղաղ ցուցարարների վրա հատուկ միջոցների կիրառման համար:
Ամենահետաքրքիրը այն է, որ մինչև 2018 թվականը ժողովրդավարության համար դոշ ծեծողները բերանները ջուր առած լուռ հետևում են, թե ինչպես է բռնաբարվում իրենց սիրած դեմոկրատիա բառը իր բոլոր երանգներով: Հիշեցնեմ, որ այդ միջադեպը տեղի է ունեցել ԵՄ դեսպանատան հարևանությամբ, բայց մեկ է 0 արձագանք:
Այս բոլոր պրոցեսների ընթացքում մենք ևս մեկ անգամ կարող ենք փաստել, որ ժողովրդավարություն կոչվածը միայն ու միայն արտաքին ուժերի խաղաթուղթն է, և օգտագործում են սրանք երկակի ստանդարտներով, երբ պետք է լինում խառնվել մեր պես պետությունների ներքին պրոցեսների վրա:
Հ.Գ. Համապատասխան հետևությունները արված են, իսկ կեղծ «ժողովրդավարներին» կասեմ մի բան՝ Ոնց լուռ եք հիմա, տենց լուռ էլ շարունակեք: Ձեր փուչիկը պայթելու է՝ շուտով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kamsar.badalyan/posts/5223073554453526
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել