Պալյան Էմմայի առաջին գիծը

Հունիսի 3-ի բախումները ՔՊ-ական պատգամավորներին ստիպել են դուրս գալ ստվերից: Խոսքն այն ՔՊ-ականների մասին է, որոնք, եթե հիմա ստատուսներ չգրեին, ոչ ոք չէր կռահի, որ դրանք բնության մեջ գոյություն ունեն:

Օրինակ՝ պարզվում է, որ ՔՊ-ական Պալյան Էմման խիստ սրտնեղել է «Պատիվ ունեմ»-ից Աննա Միրտչյանի՝ ոստիկանության մասին հայտարարություններից ու հենց դրանք որպես պատճառ ներկայացրել այն բանի, որ ընդդիմությունը «4000 մարդուց ավել չի կարողանում ոտքի հանել»:

ՔՊ-ականների առաջնային ստիմուլն, իհարկե, հասկանալի է. խնդիրը Նիկոլի աչքը մտնելն է՝ սեփական չնչին անձից հեղափոխության պահապան սարքելով: Մյուս գործոնը, որը ստիպել է որոշ գորշ մկնիկների ծակերից ծվծվալ, Նիկոլի ոստիկանության պատիվը բարձր պահելն է այն գիտակցմամբ, որ եթե չլինեն երեխաներին, աղջիկներին ու մեծահասակներին հաճույքով ոտքի տակ առնող անհայտ ծագմամբ, բայց պարտադիր բերետավոր արարածներն, իրենք իրենց ծակերում 20 րոպե էլ չեն ձգի՝ ստիպված լինելով կամովին մկնդեղ կրծել ու մեռնել: Տարաբնույթ լալահառաչ ստատուսներով փորձում են ոգևորել անդեմ մախերին՝ նրանց «առաջնագիծ» ուղարկելով այն հաստատ համոզմամբ, որ իրենց առաջնագիծը ոչ թե Արցախն է՝ իր տարբեր հատվածներով, այլ ընդդիմության հավաքատեղիներն ու այն տրաեկտորիան, որի երկայնքով ծավալվում է փողոցային շարժումը: Եվուրեմն՝ գովեստի ու հովանավորության արժանի է ոչ թե նա, ով ավելի շատ թշնամի է ոչնչացրել, այլ՝ նա կամ նրանք, ովքեր ավելի շատ մերումանուկ են ծեծել, հայհոյել, արյունլվա արել՝ հանուն իրենց ծակերում ծվարած ՔՊ-ական էգ ու որձ կրծողների քաղաքական երկարակեցության:

Ու վաղը սրանք սերունդ են դաստիարակելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել