1in.am-ը գրում է.
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը օրերս հայտնվել է Լոնդոնի սուպերմարկետներից մեկում առօրյա հագուստով և առանց թիկնապահի: Արքայազն Ուիլյամի կինն այնտեղից գնել է սառեցված պիցցա: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Բրիտանական պարբերականի լուսանկարիչները նրան պատահաբար են տեսել Լոնդոնի սուպերմարկետներից մեկում: Նա մենակ է եղել: Նրա զամբյուղում լուսանկարիչները նկատել են սպիտակ և կարմիր գինու երկու շիշ:
Քեյթին հաջողվել է աննկատ մնալ, քանի որ շարքային բրիտանացիները նրա հետ հանդիպում չեն ակնկալել:

Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_209824.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել