Կարդալով ԱՄՆ-ի պետդեպի արձագանքները Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ ու հատկապես լսելով Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունները` կարելի է հեշտությամբ առանձնացնել 3-ում էլ կրկնվող տրամաբանական շղթան.

Խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառությունը սարսափելի հանցանք է, այն չի կարող անպատիժ մնալ, ուստի մենք կպատժենք Ասսադին/կօգնենք «ընդդիմությանը»:

Էս ամեն ինչը էնքան էժանագին ա բեմադրվում, որ արդեն ծիծաղալու էլ չի: ՄԱԿ-ի փորձագիտական խումբը աշխատում է դեպքի վայրում, դեռ ոչ մի ապացույց չկա, որ քիմիական զենք կիրառելու հրամանը տվել է Ասսադը (վստահ եմ, որ չի էլ կարա նման բան լինի, դա ուղղակի մառազմ է), բայց աշխարհի ուժեղները արդեն որոշել են իրենց մեղավորին ու քավության նոխազի դերը հանձնել են Ասսադին՝ թքելով թե՛ անմեղության կանխավարկածի, թե՛ տարրական տրամաբանության ու նպատակահարմարության (զենքը կիրառվել է այն թաղամասերում, որոնք ամբողջությամբ վերահսկել են կառավարական ուժերը, իսկ զոհերի զգալի մասը եղել են հենց բանակայիններ), թե՛ առհասարակ այդքան գովերգած ու աբսալյուտիզմի հասցված մարդու և միջազգային իրավունքի նորմերի վրա:

Չէ, արդեն պարզից պարզ ա, որ Սիրիան հողին են հավասարեցնելու, ուղղակի ինչ-որ քողարկված բանակցություններ են գնում, ու տեխնիկական դետալներն են հստակեցվում: Արևմտյան մեդիա ռեսուրսներում արդեն բացահայտորեն խոսվում է պատերազմի սկվելու հավանական օրվա մասին (մասնավորապես նշվում է օգոստոսի 29-ը՝ վաղը), բայց դե ինչպես ասվում է՝ հույսը վերջինն է մեռնում...

Իսկ մեր հասարակության արձագանքի առումով կարող եմ ասել, որ ինձ համար արդեն անակնկալ էլ չէ մեր հանրության արևմտամետ հատվածի որոշ ներկայացուցիչների ցինիզմը, որոշների՝ տուպիզմը, որոշների էլ՝ երկակի ստանդարտների պաշտանմունքը, բայց դե ինչքան էլ տրամաբանությունս ասում է «դե բա բնականաբար, դրանցից էլ ի՞նչ էիր սպասում», խիղճս գոռում ա. «Լավ, ասենք դուք թքած ունեք էն հազարավոր արաբների ու այլ այլազգիների վրա, որոնք զոհ կգնան այդ պատերազմում, բայց նեուժելի ձեր Արևմուտքի պաշտանմունքը (որոշ դեպքերում էլ աշխատավարձերը) ստիպում են ձեզ թքած ունենալ Սիրիայում բնակվող տասնյակ հազարավոր հայերի վրա, որոնց այդ արյունահեղությունը չի շրջանցի...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել