Հայաստանյան ողջ 5-րդ շարասյունը, գրանտակեր հանրությունն ու իշխանականները լծվել են հունիսի 3-ի ընդդիության խաղաղ ակցիայի, քայլերթի քննադատությանը՝ ակցիա, որ բռնության խրախճանքի վերածվեց բացառապես Նիկոլի կողմից հրահանգված ոստիկանական ուժերի անհանդուրժողականության, անմարդկային կեցվածքի պատճառով:

Այն, որ գրանտակերները, ՔՊ-ականները, Հայաստանը Թուրքիայի ծոցում տեսնողները վայնասուն են բաձրացնում բոլորովին հակառակ շեշտադրմամբ, թերևս անբնական չէ. 5-րդ շարասյունն ու մյուսները հենց նրա համար են, որ նման իրավիճակներում մոլորեցնեն, խեղաթյուրեն ու մարդկանց միմյանց դեմ հանեն, պառակտեն: Հունիսի 3-ի իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին մեկ բան՝ Նիկոլի ներքին խուճապն ու ժամանակի ավարտը՝ ժամանակ, որ տրված է նրան իր դրսի տերերի կողմից, բայց որի մեջ Նիկոլն, ըստ էության, չի կարողանում տեղավորվել: Խաղաղ ցուցարարների հանդեպ իշխանությունների ատելությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընդդիմության չդադարող ակիցաներն ու փողոցային պայքարը խլում են Նիկոլի քաղաքական ռեսուրսը՝ նրան կանգնեցենլով տուպիկի, ունեցած հայադավ ծրագրերի իրագործման անհնարինության առջև:

Մյուս կողմից՝ կատարվածը բաց մարտահրավեր է՝ միջազգային հանրությանը՝ նրանց, որոնք այս օրերին Նիկոլին ու նրա վարչախմբին՝ համաշխարհային դեմոկրատիայի ջահակիր էին ներկայացնում ու ազդանշաններ ուղարկում, որ եթե դեմոկրատիան զոհեր է պահանջում, ապա դրանցից պետք չէ խորշել: Արևմուտքը պետք է հասկանա, որ եթե այսքանից հետո էլ շարունակի իր ջայլամային կեցվածքն, ապա ոչ միայն վերջնականապես ու անդառնալիորեն կհեղինակազրկվի, այլև լիարժեք պատասխանատվություն կկրի Նիկոլի կողմից Հայաստանի թրքացման համար:

Չնայած ո՞վ չգիտի, որ Հայաստանի թրքացումը, խոշոր հաշվով, արևմտյան ծրագիր է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել