Lurer.com-ը գրում է.

Այսօր 40-րդ օրն է, ինչ միասին պայքարում ենք. այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Ոստիկանությունը ակնհայտորեն դիմեց սադրանքի, քանի որ այլևս չէր կարողանում հանդուրժել ժողովրդի խաղաղ անհնազանդության ակցիաները: Դիմեց, որովհետև ժողովուրդն այսօր փաստեց, որ խորհրդարան, կառավարություն և իշխանություն չկա: Սա է պատճառը, որ անտեղի դիմեցին սադրանքի»,- ասաց նա:

Սաղաթելյանը, դիմելով քաղաքացիներին, հորդորեց այսօր որքան հնարավոր է երկար մնալ Ֆրանսիայի հրապարակում:

Ազգային ժողովի փոխնախագահը, խոսելով վաղվա անելիքներից, ասաց, որ վաղը՝ ժամը 19:00-ին, պետք է գնալ Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել