Ոստիկանության՝ խուժանի պահվածքի արդյունքում կան բազմաթիվ տուժած քաղաքացիներ, հիմա էս խուժան ենիչերիության հրահանգ տվողը քարոզչական՝ իրեն հատուկ կեղտոտ տեխնոլոգիաներով սկսելու է ցույց տալ, որ իբր դրանից տուժել են նաև ոստիկաններ, որը մեղմ ասած, անհամարժեք ա վնասվածքներ ստացած քաղաքացիների թվի և վնասվածքի պատճառների հետ: Եթե մի ոստիկան տուժել ա ենթադրենք իր վրա նետված պլաստիկե շշից, բազմաթիվ քաղաքացիներ տուժել են լուսաձայնային նռնակներից, մահակներից, ոստիկանական ակնհայտ ծեծից:
Սրա համար գլխով պատասխանատու է գլխավոր հողատուն և ոտիկանության ղեկավարությունը: Սա արդարացնելու, եղածը մեղմելու փորձ անողները հավասարապես կրելու են սրա պատասխանատվությունը ապագայում...
Հ.Գ. Լուսանկարում կին ցուցարար է, որը տուժել է լուսաձայնային նռնակի պայթյունից: Վստահ եմ նմանատիպ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր խաղաղ ցուցարարներ կան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samsonyan.narek/posts/5409083879154726
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել