1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիայի Յոսեմիթի ազգային պարկի հրդեհը, որը դարձել է նահանգի պատմության մեջ 7-րդ խոշոր հրդեհը, լուրջ վնաս է հասցրել արգելանոցի եզակի կենդանական աշխարհին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Առավելապես տուժել է կրիաների պոպուլյացիան: Կրակի ջերմությունից ցամաքել են փոքր լճերը, որտեղ ապրում էին նրանք: Կենսաբանները հրշեջների օգնությամբ իրականացնում են դատարկված ջրամբարները ջրով լցնելու տեխնիկապես բարդ օպերացիա:

Կրակից սեկվոյաները չեն տուժել: Ավելի քան 2000 տարեկան հսկա ծառերից հաջողվել է կրակը պահել պատշաճ հեռավորության վրա:

Կրակից փրկվել են նաև եղնիկները, որոնք Յոսեմիթի հովտից անցել են Սիերա Նևադայի լեռները:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին Կալիֆոռնիայում սպասվում են անձրևներ: Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով 22 աստիճան Ցելսիուսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել