Facebook. 2013-ին իշխանությունները 38 հազար օգտատերի անձնական տվյալներն են պահանջելPanarmenian.net-ը գրում է.

2013թ. ԱՄՆ իշխանություններըFacebook 38 հազար օգտատերի անձնական տվյալներն են պահանջել և սոցցանցի աշխատակամը բավարարել է հարցումների մեծ մասը, հայտնել է ընկերությունը իր առաջին հաշվետվության մեջ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Հաշվետվությունը հաջորդեց Էդվարդ Սնոուդենի գործին: Հաշվետվությունը ներառում է օգտատերերի անձնական տվյալների մասին հարցումները ԱՄՆ օտարերկրյա հետախուզությունների հսկողության մասին օրենքի շրջանակներում:

Այլ երկրների, մասնավորապես, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի և ԳԴՀ իշխանությունները ևս տեղեկատվություն են պահանջել հազարավոր օգտատերերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել