Արցախը մի դժբախտ, դժգույն տարածք էր
Այսօր խորհրդարանում Նիկոլը Հայաստանի քաղաքացիներին իմիջիայլոց հիշեցրեց, որ հայաստանցիների վճարած հարկերի հաշվին են արցախցիներն աշխատավարձ ստանում, իրենց ջրի, հոսանքի, գազի եւ մնացյալ ծառայությունների համար եւս վճարում են ՀՀ քաղաքացիներն իրենց մուծած հարկերով։ Այսօր 2021թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Նիկոլն ասել է՝ «Մենք Արցախի ամբողջ բնակչության հոսանքի, ջրի, գազի, նաեւ կապի ծառայությունների դիմաց վճարել ենք: Պետական հատվածի ամբողջ աշխատավարձը եւս վճարել է ՀՀ կառավարությունը, դա հատկացվել է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին»։
Առաջարկում եմ չպատկերացնել, թե արցախցիների հանդեպ հատուկ գեներացվող ատելության ֆոնին նիկոլապաշտ սեգմենտը, որոնց Նիկոլը հատուկ հիշեցրեց, որ արցախցիները հաց ուտում են բացառապես իրենց վճարած հարկերի հաշվին՝ ինչպե՞ս է արդեն դաբլված էնտուզիազմով հայհոյելու արցախցիներին ու բեսեդկում լռված հաշվելու ժամերը, թե ե՞րբ է վերջապես Արցախը հանձնվելու ադրբեջանցի հարկատուներին։
Նիկոլը պատահական ոչ մի բան չի ասում, եթե անգամ շատերին թվում է, թե էմոցիոնալ ադեկվատության խնդիր ունի։
Ալիեւը օրերս միլիոներորդ անգամ հայտարարեց, որ Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսելը հիմարություն է, քանզի այն ընդամենը տարածքային միավոր է Ադրբեջանի կազմում։ ՀՀ որեւէ պաշտոնյա այս օրերին էդպես էչ չհամարձակվեց ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Մհեր Գրիգորյանի հանձնաժողովն իր թուրք կոլեգայի հետ, հատուկ օպերատիվությամբ սահմանգծում-սահմանազատում է անում, որ Արցախը «միջազգային» փաթեթավորմամբ հանձնվի Ադրբեջանին։
Ու էս պատասխատանու ֆոնին բնավ չէր խանգարի Հայաստանի նիկոլական սեգմենտին եւս մեկ անգամ իրազեկել, որ Ստեփանակերտում ընդդեմ Նիկոլի ցույց անողների ջրի ու հոսանքի փողը տալիս է Նիկոլը, քանզի Նիկոլը՝ ինչպես Լյուդովիկը, ոնց որ թե որոշել է, որ պետությունն ինքն է։
Ի վերջո, երբ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը բերվի խորհրդարան ու դրվի ուսապարկերի վավերեցմանը, վստահաբար հնչելու են ելույթներ՝ типа ՝«Իսկ ի՞նչ էր Արցախը, Արցախը մի դժբախտ, դժգույն տարածք էր»։
Բայց, մինչ այդ՝ պետք է հայաստանցի-արցախցի ջրբաժանն ու ատելության գեներացիան հասցնել անհրաժեշտ կուլմինացիայի՝ ինչը եւ հատուկ գրաֆիկով արվում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1226269271526795
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել