Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ավելին՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն այս պայմաններում անթույլատրելի է, զավեշտական է եւ վտանգավոր: Նախ թուրք-ադրբեջանական ահաբեկչական օկուպացիոն ուժերը պետք է դուրս շպրտվեն ՀՀ ինքնիշխան տարածքից: Դեօկուպացիա չարած՝ դելիմիտացիա չի կարող լինել: Նույնքան անընդունելի է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, քանի դեռ չգիտենք, թե ինչ է ուզում Թուրքիան, արդյոք հարաբերությունները բարելավելով՝ փորձում է Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական առումով չեղարկել կամ մեջտեղից հանել: Հետեւապես, երբ հարցնում եք՝ «միանո՞ւմ եք, թե՝ ոչ այս նախագծին», տպավորություն է ստեղծվում, որ մինչեւ այս նախագիծը ոչ ոք, ոչինչ չէր խոսում, իր դիրքորոշումը չէր հայտնում: Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական ուժերի եւ նախագծի հեղինակների նկատմամբ՝ կարծում եմ, որ այս հարցով պետք էր դիմել այն քաղաքական ուժերին, որոնք չեն կողմնորոշվել այն հարցերի շուրջ, որոնք իրենք բարձրաձայնում են: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում՝ ավելորդ է եւ նվազագույնը տարօրինակ է այս հարցն ուղղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել