- Կմանրամասնե՞ք` ո՞ւմ եք վիրավորել, ի՞նչ եք գրել:
- Սա դասական քաղաքական հետապնդում է: Եթե հիմք ընդունենք ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածը, որի համաձայն՝ բոլորն օրենքի առաջ հավասար են, ապա գործող մի շարք պաշտոնյաներ` Նիկոլ Փաշինի գլխավորությամբ, շատ ավելի ծանր ու վիրավորական արտահայտությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Փաշինյանը, առանց անհարմար զգալու, երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարում է, թե պատգամավորների վրա հարկ եղած դեպքում ուրիշ բան էլ թափ կտա: Նման հայտարարությունն անուշադրության է արժանանում, բայց երբ ես իմ ֆեյսբուքյան էջում գրում եմ «ՊԻԴՌ», ի դեպ, նույն գրառման մեջ վերծանել եմ, որ դա նշանակում է` պատեհապաշտ իսլամասեր, դառնարյուն ռեւոլյուցիոներ: Քրեական գործը մեկ անգամ կարճվում է, հետո դատախազության ցուցումով կարճումը վերացվում է: Մեղադրական եզրակացության մեջ գրված է մի բան, որը բացարձակապես կապ չունի իմ գրառման հետ: Գրված է` «ՊԻԴՌ» նշանակում է, բ...ի տղա, գ....: Նման բան ես նկատի չեմ ունեցել, պարզապես մեղադրական եզրակացություն կազմելու համար նման արտահայտություններ են գրել, որն ուղղակի կապ չունի իրականության հետ: Իմ հապավման համար ես պատասխանատու եմ։ Նշեմ, որ հայերենում «ՊԻԴՌ» բառ գոյություն չունի, որեւէ բառարանում այդ մասին որեւէ բան չկա գրված: Այս ամենն իրավական գործընթաց համարելն ուղղակի ծիծաղելի է, սա ապօրինի քրեական գործ է, ես ո՛չ դատվելուց եմ վախենում, ո՛չ էլ տուգանվելուց, բայց այսպես երկիրը վերածել բռնապետության` չի կարելի: Նույն Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում Էդմոն Մարուքյանին ասաց` անբարոյականի վաստակ, նրա դեմ որեւէ քրեական գործ չհարուցվեց, իսկ Գեւորգ Պետրոսյանը, որն ասել է «պիդռ», համարվում է հանցագործ: Այսինքն` «պիդռ Նիկոլը» այս հոդվածը քաղաքական մահակ է դարձնում` ընդդիմության դեմ: Այստեղ նա շատ է սխալվում, իմ բերանը փակել հնարավոր չէ, այն փակվում է միայն այն ժամանակ, կա՛մ երբ ես եմ ցանկանում, կա՛մ երբ քնած եմ:
- Հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր մարդկանց դեմ տարբեր քրեական գործեր են հարուցվել: Ինչպե՞ս կբացատրեք:
- Այսօր ժողովրդական պայքարն ահագնանում է, հիմա պետք է փորձեն պայքարում ընդգրկված մարդկանց մեկուսացնել` վախեցնելու նպատակով: Ինչպես գիտենք` այսօր շատերն են քրեական հետապնդումների ենթարկվում: Այսինքն` բոլոր այն մարդիկ, որոնք ինչ-որ կերպ հանրային կարծիք են ձեւավորում, ենթարկվում են քաղաքական հետապնդման: Այսպես փորձում են մարդկանց ահաբեկել․․․ Իմ աշխատանքային անցյալը նրանք շատ լավ գիտեն, ոչինչ չկարողացան գտնել իմ դեմ, հիմա ընկած՝ ինչ-որ մանր-մունր գործեր են սարքում: Նիկոլ Փաշինյանն այնքան զուրկ է պատկառանքից, որ փոխանակ ասի՝ շնորհակալ եմ արդարացի քննադատության համար, եկեք միավորվենք, երկիրը փրկենք, ընկած՝ տեսեք, թե ինչեր է անում։ Նա անգամ լայաղ չի անում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին ցավակցել, ասում է, թե մասնակցում է ինչ-որ հեծանվավազքի: Այսինքն` այս մարդը երկիրը ղեկավարելուց բացի, ամեն ինչով զբաղվում է: Բնականաբար, այսպիսի մարդու իշխանավարման պայմաններում զարմանալի չէ այս ամենը: Ես եւս մեկ հապավում եմ վերծանել` ՔՌՉ Նիկոլ: ՔՌՉ նշանակում է` քաղաքական ռեպրեսիաների չեմպիոն: Նման երկրորդը մենք չենք ունեցել: Այո, գուցե եղել են քաղաքական հետապնդումներ` նախկին ղեկավարների իշխանավարման տարիներին, բայց այսպիսի տոտալ չեմպիոնական գրոհ` քաղաքական այլախոհների նկատմամբ, երբեք չի եղել:
- Փաշինյանը շարունակ կրկնում է, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է....
- Հայաստանը խուլիգանության բաստիոն է, Հայաստանն անպատկառության եւ գործ տվողների բաստիոն է, բռնապետների եւ դավաճանների բաստիոն է: Ես իմ ելույթներում դադարել եմ ասել «Հայաստանի Հանրապետություն», ասում եմ` Հայաստանի բռնապետություն: Այսպիսի տոտալ անհանդուրժողականություն՝ քաղաքական այլախոհների նկատմամբ, երբեք չի եղել: Անգամ իր քաղաքական կնքահոր իշխանավարման տարիներին նման բան չի եղել, նման դեպքեր չեն եղել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին: Գուցե առանձին դրսեւորումներ եղել են, սակայն այսպիսի տոտալ հետապնդումներ, անհիմն քրեական գործեր երբեւէ չեն եղել, այնպես որ՝ ինքն անպայման կանգնելու է դատարանի առաջ: Հավանաբար, առնում է իր վաղահաս պաշտոնանկման վտանգի հոտը, հոտը քթին է տվել, դրա համար է սկսել նման ռեւանշիստական քայլերի դիմել: Օրինակ, այսօրվա կարմիր գդակավոր ձյունանուշիկ ոստիկանների պահվածքն ի՞նչ էր նշանակում: Սա ի՞նչ ագրեսիա էր, ո՞վ է տալու այս ամենի պատասխանը: Չկա որեւէ քրեական գործ, ուղղակի մարդկանց վերցնում-տանում են բաժին, պատճառում են հոգեկան եւ ֆիզիկական անհարմարություններ ու բաց թողնում: Սրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները: Երեխայի աչքի առաջ ծնողին բերման են ենթարկում` առանց հիմքի, ազդում անչափահասի հոգեկան աշխարհի վրա.... ո՞վ է այդ երեխայի վնասը հատուցելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել