Ինչպես հայտնում են, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ «ապօրինի ծագում ունեցող» գույքի բռնագանձման վերաբերյալ դատախազության հայցադիմումը։

Այս իրադարձությունը խոսուն է, բնականաբար, ոչ թե իշխանությունների կողմից ասենք կոռուպցիայի կամ ապօրինի հարստացման դեմ պայքարի, ազգի մասին հոգալու և այլնի տեսանկյունից, ինչպես սովորաբար փորձում են նման երևույթները նկարագրել ՔՊ-ականներն, այլ այն պատճառով, որ իշխանությունների կամ դատարանի հետարքրասիրությունը ընդդիմադիր լիդերներից մեկի ունեցվածքի նկատմամբ դրսևորվում է մի փուլում, երբ նույն այդ ընդդիմությունը ձեռնոց է նետում իշխանություններին: Ընդ որում՝ հատկանշական է, որ տվյալ տեղեկությունը փաստացի ստացվում է նախօրեին տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած մեծ հանրահավաքից հետո, որի մասին տվյալներ հայտնելիս, ի դեպ, իշխանական որոշ գրանտակեր ստրուկներ շտապել էին հայտարարել 5000-ից մի փոքր ավել թվի մասին՝ նսեմացնելու ընդդիմոթյան պայքարն ու կանխելու Նիկոլի ապալեգիտիմացումը: Այսինքն՝ գործ ունենք իշխանական խուճապի հետ, որը տվյալ պարագայում դրսևորվում է Սեյրան Օհանյանի հաշվին:

Անկասկած, սրա հետ կապված դեռևս կստացվեն իշխանական պատգամավորների մեկնաբանություներ, որոնցով նրանք կփորձեն տեղի ունեցածը ներկայացնել որպես Նիկոլի ռոբինհուդության անբեկանելի ապացույց, սակայն միանշանակ է, որ այդ հայտարարություններն ի վիճակի չեն լինելու քողարկել իրականությունն ու այն ստոր գործելաոճը, որ ՔՊ-ն իրականացնում է Հայաստանում իշխանափոխությունից ի վեր. «կոռուցպիայի», «թալանի» մասին հիշում են միայն այն ժամանակ, երբ կան քաղաքական նպաակներ ու դրանց հասնելու օբյեկտիվ դժվարություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել