«Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում» մայիսի 27-28 տեղի է ունեցել գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին չորս երկրի մարզիկներ։ Առաջնության մրցավարական կազմի անդամներից բոլորը դրսից են, որպեսզի մրցումները խաղաղ անցնեն և արդար մրցակցության պայմաններում։ Հայաստանի բաց առաջնության գլխավոր մրցավարն էր Չմշկասահքի միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը։

«Բաց առաջնության կազմակերպումն ընթացավ առանց խոչընդոտների, հստակ ժամանակացույցով։ Այդ պատճառով էլ առաջնությունը շատ լավ անցավ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Ալքեսանդր Լակերնիկը։

Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ գործակցում են  «ՀՀ գեղասահքի Ֆեդերացիա»-ի և «Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»-ի  հետ։   Եվ այդ առումով նկատելի է մեծ առաջընթաց, քանի որ առաջնությունները տարեցտարի անցկացվում են էլի ավելի լավ   և էլ ավելի բարձր մակարդակով։ Հենց սրանով էլ պայմանավորված է այն փաստը, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Չմշկասահքի միջազգային միությունը (ISU) Գեղասահքի պատանեկան Գրան պրին անցկացնում է Հայաստանում։

Բաց առաջնության անցկացման ընթացքում ծնողներ կային, որ դժգոհ էին գնահատականներից։ Նրանց խոսքով՝ մարզիկները գնահատվում են ոչ արդար, ինչը կարող է կոտրել երեխաներին։ Այս խնդրին գլխավոր մրցավար Լակերնիկը  նույնպես անդրադարձավ։

Նա ընդգծեց, որ գնահատակններից գոհ կամ դժգոհ լինելու համար հարկավոր է հասկանալ գնահատման  կարգից.«Առաջին՝ պետք է հասկանալ մասնավորապես այն, թե ինչ   սկզբունքով են տրվում գնահատականները, պետք է ծնողները իմանան կանոնները։ Իսկ հիմնականում ծնողներն այդ կանոնների մասին չգիտեն կամ լավ տեղեկացված չեն։ Նրանք միայն մեծ սիրով են լցված իրենց երեխաների նկատմամբ, իրենց թվում է, որ իրենց երեխաները ամենալավն են։ Եվ սա  շատ նորմալ երևույթ է, ոչ միայն Հայաստանում, այլ նաև մնացած երկրներում։ Երկրորդ՝ ISU-ի գնահատման կարգն այնպես է դրված, որ գնահատականները տրվում են չափազանց օբյեկտիվ և  արդար։ Եվ եթե երեխան ինչ-որ բան չի անում կամ անում է թերի, այն ֆիքսվում է համակարգով։ Անկեղծ ասած, ես անգամ չեմ հիշում մարզիկների ազգանունները կամ անունները, ես չեմ կարող այսքան կարճ ժամանակահատվածում տարբերել նրանց։  Ես տեսնում եմ միայն նրանց արդյունքերը և կատարումները։ Նա, որ լավ է սահում, լավ էլ գնահատվում է։  Իմ և մնացած մրցավարների խնդիրը օբյեկտիվ գնահատելն է»։

Ծնողների բողոքին անդրադարձավ նաև ԽՍՀՄ սպորտի վարպետ Հասմիկ Վարդանյանը, որը Հայաստանի բաց առաջնության ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող խմբի մարզիչներից է։  Վերջինս ընգծեց նաև, որ առաջնությունը կազմակերպված է բարձր  մակարդակով՝ առանց որևէ թերության։

«Բաց առաջնության մրցավարները այն մարդիկ են, որ գնահատում են Գեղասահքի աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնության, ինչպես նաև  Օլիմպիական խաղերի մարզիկներին։ Սա պարտավորեցնող է Հայաստանի համար, քանի որ նման բարձր մակարդակի մրցավարներ են գնահատում։ Նրանց կազմում է նաև տեխնիկական մասնագետ Սարգիս Թևանյանը, որ հանդիսանում է  ISU-ի կոորդինատոր»,- նշեց Հասմիկ Վարդանյանը։

Հայաստանում գեղասահքի հեռանկարները մեծ են, սակայն ինչպես ցանկացած այլ երկրում լավ արդյունք գրանցելու համար առաձնայինը քրտնաջան աշխատանքն է սառույցի վրա։

«Գլխավոր խնդիրը  ոչ միայն Հայաստանի գեղասահորդների համար, այլ ամբողջ  աշխարհի մարզիկների համար որքան հնարավոր է շատ սահելն է, սառույցի վրա երկար լինելը։ Լավ հեռանկարների հիմքում ժրաջան աշխատանքն է ընկած։ Ես գիտեմ, որ այս դպրոցի սահադածտը միակը չէ հայաստանում։ Հետևաբար բոլոր հնարավորությունները տրված են մարզիկներին, մնում է միայն աշխատելը։ Կարող եմ մի բան ասել՝ լավագույնին հասնելու համար պետք է պարզապես աշխատել»,- իր խոսքն ամփոփեց Չմշկասահքի միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել