Ամենակարևոր միտքը, որը պետք է փորձել հասցնել ազգի գիտակից զանգվածին, որ այս կռիվը հանուն պետականության է։
Արցախը (լինի ճանաչված, թե ոչ, դա էական չէ) հայկական պետականության կարևոր մասն է։ Մի փոքր նրբություն միայն, այս պնդումս հիմնավորելու համար. Արցախի բոլոր բնակիչներն ունեն ՀՀ անձնագիր ու դա պատահականություն չէ։
(Իրականում շատ ավելի խորը ու լուրջ փաստարկներ էլ կան, բայց սա շատ ակնառու փաստարկ է)։
Առանց հզոր ու անընդհատ արդիականացվող ազգային պետության հայ ազգը գոյություն չի ունենալու։ Նախորդ դարերում, երբ տեղեկատվական միջավայրը շատ, շատ ավելի «նոսր էր» քան հիմա, հնարավոր էր սարերում ծվարած, միայն ազգային եկեղեցով ու առևտրական ցանցերի բարեգործությամբ ազգի գոյությունը լավ-վատ բայց պահպանել։
Աշխարհի այսօրվա տեղեկատվական-մշակութային-քարոզչական-քաղաքական միջավայրում առանց ազգային պետության դա ուղղակի անհնարին է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/5396681213703365
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել