ալիևը հերթական վայնասունն է բարձրացրել նաև այսօր․
Սա Հայրենիք ունենալու պայքար է, հակառակ դեպքում ազգովի դառնալու ենք պանդուխտ, դեգերելով օտարության մեջ, որպես խայտառակվածներ, ովքեր չկարողացան մի դավաճան խեղվածի հեռացնել իշխանությունից և փրկել այս հնամենի, բիբլիական երկիրը։
ալիևը հերթական վայնասունն է բարձրացրել նաև այսօր։ Ասում է՝ Երևանը իրենց հնագույն Իրևանն է, Զանգեզուրն էլ իրենցից խլված հողը։ Իսկ ինչու է ագրեսորն այս ապուշությունն էլ ավելի հաճախակի կրկնում. Որովհետև, շատ լավ գիտի, որ իր հաղթանակը դավադրության գնով ստեղծված իրավիճակ է, ոչ թե իրական հաղթանակ։ Հետևաբար, քանի դեռ այստեղ իշխանության է իր կոշիկները լիզող դավադիրը, պետք է ծայրաստիճան շտապի և ձեռք գցի նաև Հայաստանի կապիտուլիացիայի գործարքը։
Առաջիկա օրերին հանգուցալուծումներ են սպասվում, և մեր ժողովրդից է կախված, թե ում օգտին կլինեն այդ հանգուցալուծումները, մեր Հայրենիքի թե ագրեսոր–ցեղասպանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել