Թուրքիայի պատվերը՝ Զարեհ Սինանյանին

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից «Վանում կոտորած, ավեր և գրավում. ճանապարհ դեպի աքսոր» խորագրով գիտաժողովի մասնակիցներին հղած իր ուղերձում բացի այն, որ վճռակամորեն հերքել է Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելը,միաժամանակ կոչ է արել կանխել «հայկական սփյուքի» ռադիկալ հատվածների՝ հայ-թուրքական պրոցեսին վնաս հասցնող գործունեությունը:

Այս թուրքից առաջ էլ մյուս թուրքը՝ Չավուշօղլուն էր վերջերս հանդես եկել հայտարարությամբ՝ ասելով, թե ռադիկալները՝ Հայաստանում, Սփյուռքը՝ դրսում վնաս են հասցնում հայ-թուրքական հաշտեցման պրոցեսին:

Ըստ էության ականատես ենք դառնում ուղղակի-անուղղակի կերպով Թուքիայի կողմից աառաջ քաշվող նախապայմաններին այն դեպքում, երբ, օրինակ, Ռուբինյան Ռուբոն չի վարանում կրկնել, որ նախապայմաններ չկան բանակցություններում: Թուրք պաշտոնյայի մեսիջը հետևյալն է՝ եթե ցանկանում եք կարգավորել հարաբերություններն, ապա զսպեք Սփյուռքին ու մի՛ տլպացեք՝ ուղեղներիցդ հանելով «ցեղասպանություն» եզրույթը: Ընդ որում՝ նկատվում է Թուրքիայի ձգումը՝ բանակցությունների հնարավոր ձախողման մեղքը հայկական կողմի վրա բարդելու. իբր իրենք բարի են,իսկ հայերը՝ ռևանշիստներ:

Մյուս կողմից անկասկած է, որ Նիկոլն ու նրա մանկլավիկ Սինանյան Զարեհը՝ Սփյուռքի հարցերով զբաղվողն ու այն ներսից քանդողը, հստակորեն ընկալել են թուրքի մեսիջը. գլենդելահայ Զարեհը հետայսու է՛լ ավելի ջանասիրությամբ է քանդելու «հայկական աշխարհը»՝ ամեն գնով պառակտելով այն: Այս իմաստով թուրքի պատվերն ուղղակիորեն ուղղված է Սինանյան Զարեհին, որն, ի դեպ, արդեն իսկ ապացուցել է իր «պիտանելիությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել