Panarmneian.net-ը գրում է.
Քրդական համայնքների միությունը մեղադրում է Թուրքիայի կառավարությանը թուրք-քրդական հաշտեցումը ձախողելու մեջ: Միության զինյալների խմբավորման անդամ Դելալա Ամեդը հայտարարել է, որ եթե առաջիկա օրերին Թուրքիայի կառավարությունը քայլեր չձեռնարկի այդ գործընթացի խթանման համար, ապա արդյունքում այն կկասեցվի ու նրանք կսկսեն պատրաստվել զինված գործողությունների:
«Մենք հստակ ու ազնիվ ենք խոսում, ձգտում ենք իսկական հաշտեցման: Սակայն, կան մարդիկ, որոնք լուրջ չեն վերաբերվում քրդական խնդրին: Բոլոր նրանք, ովքեր փորձում են ի չիք դարձենլ մեր ջանքերը, համարժեք պատասխան կստանան»,-ասել է նա:
Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/169170/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել