Երեկ ԱԺ-ում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ մեղադրելուց հետո, միջազգային հանրությունը պետք է անի ՄԵԿ կարևոր հետևություն.
դադարեցնել նիկոլ փաշինյանի հետ բոլոր շփումները:
Նախ նա այլևս չի ներկայացնում Հայաստանն ու Հայ ժողովրդին, նրա հետ ինչ որ բան քննարկելն ու բանակցելն անօգուտ գործ է և ժամանակի վատնում:
Ապա նաև մեծ վտանգ է պարունակում անձնական և պետական մակարդակում խաբվելու, գցվելու, խայտառակվելու և վերջում ամեն ինչի մեջ մեղավոր նշանակվելու համար:
Ռուսաստանի Դաշնությունը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը, եթե գնահատում ու կարևորում են Հայաստանն ու Հայ ժողովրդին, պետք է անմիջապես դադարեցնեն նիկոլի հետ բոլոր շփումները և կանգնեն Հայ ազգի կողքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10216285389807581
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել