Aysor.am-ը գրում է.
Հոնկոնգի սոմնոլոգ-մասնագետները պարզել են, որ առավել շատ սարսափ երազներ տեսնում են այն մարդիկ, ովքեր սիրում են փորի վրա քնել: Որպեսզի ապացուցեն քնելու դիրքի և տեսած երազների միջև կապը, անցկացվել է հետազոտություն 600 ուսանողների մասնակցությամբ:
Պարզվել է, որ մարդիկ, ովքեր քնում են փորի վրա, երազում տեսնում են սարսափ-ֆիլմերից սյուժեներ կամ էրոտիկ բնույթի երազներ: Սոմնոլոգները դա մեկնաբանել են այն հանգամանքով, որ փորի վրա քնած մարդուն չի հերիքում թթվածինը, նրա շնչառությունը դժվարանում է: Ուղեղը բավարար քանակությամբ չի սնվում, ինչը սթրեսի է հանգեցնում՝ կեղևում գրգռելով երազների համար պատասխանտու կենտրոնները:
Ընդ որում, ավելի վաղ գիտնականները մանրամասնորեն ուսումնասիրել էին սարսափ-ֆիլմերի դիտման ազդեցությունը մարդու վրա՝ քնած ժամանակ:
Առավել հաճախ ուսումնասիրության մասնակիցները բողոքում էին պարբերական հոգնածությունից: Նկատվել է նաև, որ սրտի նոպաների կամ մահվան պատճառ լինում է երազում սարսափ տեսնելը: Իսկ մի քանի անգամ կրկնվող երազը կարող վկայել նյարդային համակարգի խանգարվածության մասին և հանգեցնել խելագարության: