Մեր աղբյուրները փոխանցում են, որ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բավական սուր է դրված հանրահավաքներին ու երթերին մասնակցելու հարցը: Կան տեղեկություններ, որ հատկապես ավագ դպրոցների առանձին տնօրեններ հանձնարարել են բարձր դասարանների դասղեկներին՝ կազմեն ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը, եթե նույնիսկ նրանք մասնակցել են իրենց ծնողների հետ։
Նրանք նաև նշել են, որ բոլոր աշակերտներին պետք է «ակնարկել» դիմադրության շարժմանը մասնակցելու հնարավոր հետևանքների մասին՝ ընդհուպ տարեկան գնահատականների վրա էական ազդեցություն: Մեր ունեցած տեղեկություններով, սա լուրջ դժգոհություն է առաջացրել թե՛ մանկավարժների, թե՛ ծնողների շրջանում: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանի ծնողներ արդեն իսկ լուրջ զրույց են ունեցել տնօրենների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել