Կոլաժում պատկերված մարդիկ են որոշելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հարցերը Հայաստանի կողմից... Որոշումն այդ մասին երեկ ստորագրել է Նիկոլ Անհողը... Ինչպես և սպասվում էր, մեր երկրի և հայության համար այդ շատ կարևոր գործին կապիտուլյանտ Նիկոլը նշանակել է մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ չեն իրենց գործում...
Ես որևէ բան չունեմ Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի դեմ, ով հիմա զբաղեցնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնը... Բայց մասնագիտությամբ բժիշկ Հովհաննեսը ի՞նչ է հասկանում դելիմիտացիայից և դեմարկացիայից...
Սա ընդամենը մեկ օրինակ եմ բերում...
Բազմաթիվ օգտատերեր նշում են, որ այդ հանձնաժողովի անդամներից շատերին լավ ճանաչում են և խիստ կասկածում են նրանց պրոֆեսիոնալիզմի պահով...
Համոզված եմ, եթե Նիկոլ Անհողին և նրա տերերին հաջողվի առաջ տանել սահմանազատման և սահմանագծման այս հակահայկական ծրագիրը, որը մեզ համար ավարտվելու է աղետով, ապա Նիկոլը նրանց է մեղադրելու ամեն ինչում հայտարարելով՝ "Թիվ մեկ պատասխանատուն ես էի, բայց թիվ մեկ մեղավորը ես չեմ..."
Լավ կլինի այս հանձնաժողովի անդամները հասկանալով, թե կապիտուլյանտ Նիկոլը ինրենց վրա ինչ վտանգավոր և անպատվաբեր պարտավորություններ է դնելու հրաժարվեն մաս կազմել հողատուի ապազգային ծրագրի մաս կազմելու պարտականություններից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել