Այլևս ակնհայտ է, որ Արցախն՝ իր մնացյալ տարածքով և այստեղ ապրող ժողովրդով պարտադրված է պայքարել երկու ճակատով... Այդ ճակատներից մեկն արդեն մեզ հայտնի Ադրբեջանն է, որի դեմ մեր վերջին մարտը տվել ենք Քարագլխի մատույցներում ու դեռ չենք ավարտել: Իսկ ահա երկրորդ ճակատը, որը մեզանում սկսել էր ձևավորվել դեռևս անցած դարի 90-ականներին և բացահայտ գործող դարձել 2018-ի հայտնի իշխանազավթումից հետո, առավել քան վտանգավոր է.. Վտանգավոր է հատկապես այն առումով, որ ի տարբերություն առաջին ճակատի, այստեղ մենք զրկված ենք ճակատին հարիր պաշտպանական միջոցներ կիրառելու հնարավորությունից... Իսկ դա նշանակում է մի վիճակ, որտեղ եթե անգամ առաջին ճակատում կարողանում ենք դժվարությամբ, բայց դեռևս մնալ կանգուն, ապա երկրորդ ճակատում պարտվելու դեպքում ունենալու ենք այն, ինչին արտաքին թշնամին ձգտում է հասնել իր ճակատում... Այստեղից հետևում է, որ Արցախը փրկելու համար արժանապատիվ ՀԱՅԸ պարտադրված է գործել նույն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ ընդունված է գործել ընդհանրապես ճակատում: Սա է հուշում երեկ Բրյուսելում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած բանակցություննրի ընթացքն ու այսօր Երևանի մետրոպոլիտենում Արցախի դրոշի հետ կատարվածը...
Անտանելի է, երբ հայը դադարում է լինել ՀԱՅ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել