Միշելի հայտարարությունը գրեթե սենսացիա է առաջացրել Հայաստանում՝ բացահայտելով արևմտյան միջնորդությամբ ու գռզոների կողմից այդքան գովազդվող «խաղաղության դարաշրջանի» ընդհանուր դետալները: Ըստ էության՝ Արցախը վերացվում է որպես սուբյեկտ՝ վերածվելով Ադրբեջանի տարածքում սովորական աշխարհագրական վայրի, և դա ՀՀ-ն անբեկանելիորեն ընդունելու է, հայերը դառնում են ազգային փոքրամասնություն՝ Ադրբեջանական անձնագրերով, Ադրբեջանին են հանձնվում անկլավները, որոնց միջով Ադրբեջանն իբր երաշխավորելու է ՀՀ մարզերի միջև կապը, Նախիջևանը կապվելու է Ադրբեջանի «արևմտյան հատվածին» (չի նշվում «միջազնցք» տերմինը, բայց դա ընդամենը ճաշակի հարց է), առաջին պլան է մղվում ականզերծման քարտեզների խնդիրը, որից կախվածոթյան մեջ է դրվում գերիների թեման, սկիզբ է դրվում դեմարկացիայի ու դելիմիտացիային, որ վերջնակնապես թաղելու է Արցախի թեման:

Միշելի հայտարարությունն, իհարկե, Ալիևի երազանքն է, ոչինչ չես ասի, իսկ ո՞ւր է այստեղ Հայաստանը կամ ինքը՝ Նիկոլը: Նիկոլը ձուլվել է Միշելի հայտարարության տողոտակերում՝ իր հետ միասին ձուլելով նաև Հայաստանը: Ի՞նչ գնով կամ ինչի՞ դիմաց: Մի բանի գնով ու մի բանի դիմաց՝ Հայաստանը շարունակվելու է հորջորջվել՝ «ժողովրդավարութան բաստիոն», Նիկլոն էլ՝ տեղի արևմտյան դեսպանների ու կառույցների կողմից՝ «դեմոկրատիայի ռահվիրա»՝ հնարավորություն ստանալով սեփական թրքամետ կեցվածքը վաճառել ուզած գնով՝ ամրապնդելու իր աթոռը: Այսինքն՝ Նիկոլը սեփական աթոռի անսասանության դիմաց տառացիորեն վաճառեց Արցախը, Հայաստանն էլ՝ հետը՝ հնարավորություն ստանալով չանհանգստանալու, թե ասենք քանի տասնյակ հարյուր հազար մարդ է իր իշխանության դեմ բողոքում, այդ ընթացքում ինչպես է Հայաստանը վերանում-գնում:

Գռզոն մաղարիչ ունի՝ անելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել