1in.am-ը գրում է.

Տարեկան մինչև 50 հազար կին ֆիզարձակուրդից հետո չեն կարողանում վերականգնվել նախկին աշխատանքին՝ գործատուների խտրական վերաբերմունքի պատճառով: Այս մասին հաղորդում է The Independent-ը:

Համաձայն հետազոտությունների՝ 340 հազար կանանց 14%-ը չի կարողանում վերականգնվել նախկին պաշտոնին: 

Գործատուները իրենց դիրքորոշումը բացատրում են նրանով, որ կանայք չեն կարող իրենց հին աշխատանքը կատարել ողջ աշխատանքային օրը, և նրանց տեղափոխում են ցածր վարձատրվող աշխատանքի: Մնացածը նախընտրում են աշխատանքից հեռացնել աշխատակիցներին: Իսկ նրանք, ովքեր կարող են վերադառնալ նախկին աշխատանքին, դժվարությամբ են առաջխաղացման հասնում, ինչը մեծացնում է կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի միջև եղած տարբերությունը: 

Slater & Gordon իրավաբանական ընկերությունում հարցման ընթացքում պարզվել է, որ մայրերի մեկ չորրորդը վստահ չէ իրենց իրավունքներում: Գրեթե կեսը հայտարարել է, որ իրենց պաշտոնը ընկերությունում փոփոխություններ է կրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել