Պատմության կեղծումը/սրբագրումը տարածված պրակտիկա է ամբողջ աշխարհում:
Հայաստանի գործող վարչախումբը այդ հարցում լկտիության նոր նշաձող է սահմանում՝ փորձելով կեղծել ընդամենը 3 տարի առաջ արտաքին քաղաքականության մեջ նրա կողմից նախաձեռնած կործանարար գործընթացները՝ վերագրելով այդ ամենը նախկին բոլոր իշխանություններին և հակառակը՝ սևացնել մինչ այդ եղած ՀՀ
բոլոր ձեռքբերումները:
Այսօր հաճախ հնչող հարցերից է, թե ինչո՞վ է մեղավոր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը (որին շատերն անվանում են դավաճան) պատերազմի բռնկման մեջ:
Նորից կրկնեմ գլխավոր կետերը, որ ոչ մի դեպքում չհաջողվի բթացնել մարդկանց հիշողութունը:
Ինչպես տեսնում եմ, դա պետք է հաճախ անել:
Ունենալով Արցախի բանակցությունների հարցում բավականին ամուր դիրքեր(փողզիջումային տարբերակ)՝ առանց միջնորդ երկրներից որևէ մեկի հետ նախապես պայմանավորվածության՝ վերսկսում է այդ բանակցությունները ՍԵՓԱԿԱՆ ՆՈՐ կետից և իհարկե, չի ստանում ոչ մեկի աջակցությունը:
Զուգահեռ, աննախադեպ հարվածներ է հասցնում ՀԱՊԿ հեղինակությանը՝ Խաչատուրովի գործ, անգրագետ կազմակերպված դիմում/օգնություններ, ապա անհիմն քննադատություններ...(դա շարունակում է մինչև այսօր…):
Հակասական հարաբերություններ միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և դաշնակից Իրանի հետ: Միևնույն ժամանակ,ոչ մի նոր դաշնակցի ձեռքբերում/եղածների հետ հարաբերությունների խորացում(դրա բացակայություն):
Իր իսկ նախաձեռնած «նոր կետից» բանակցություններում դրսևորում է բացարձակ հակասական գործելաոճ:
«Երբ ուզենք, Ադրբեջանում հեղափոխություն կկազմակերպենք»,
«նոր պատերազմ, նոր տարածքներ», «Արցախի անունից բանակցելու մանդատ չունեմ», «Արցախը Հայաստան է և վերջ»-ը այդ շարքի ամենահայտնիներն են...
Բանակի ռազմական համալրման լիակատար ձախողում(պատերազը դա ապացուցեց, չկրկնեմ հայտնի live-ի տգետ կոչերը և մի քանի ժամից ՊՆ -ի կողմից այդ կոչերի հերքումը)
2020թ հունիսից ԳՇ-ի և ՊՆ-ի կողմից պատերազմի ռեալ բռնկման զգուշացումների անտեսումը և առաջնագծում/միջազգային հարթակներում անգործությունը
Տավուշյան դեպքերը, շոուի ոճով այդ ամենի մեծարումն ու մասնակիցների պարգևատրումը: Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ բացահայտ սպառնալիքների հնչեցումը :Արդյունքում, բանակցությունների մտածված տապալում և փակուղի:
Այդքանից հետո, իհարկե պատերազմն այլևս անխուսափելի էր:
Իսկ թե ի՞նչ էր անում բուն պատերազմի ընթացքում, արդեն առանձին թեմա է… հուսանք, շուտով այդ մասին կխոսեն հատուկ դատարանում
հ.գ. հնարավորինս հակիրճ լինելու համար՝ նշել եմ գործընթացներից առավել բացահայտները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել