Aysor.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում այսօր ամպամածությունը կպահպանվի միայն հյուսիս-արևելյան շրջաններում, այստեղ պարբերաբար հնարավոր են կարճատև անձրևներ, բայց էական տեղումներ չեն սպասվում: Այս մասին տեղեկանում ենք meteo-tv.am-ից:

Այլ շրջաններում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 18-20մ/վրկ արագությամբ: 

Սևանի ջրի ջերմաստիճանը +17 է: Արարատյան դաշտում և Երևանում օգոստոսի 28-ին կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամի 10-13մ/վրկ արագությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել