Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը խորհրդակցություններ են անցկացրել ապրանքների համակարգված և անխափան փոխադրումների վերաբերյալ։

Տեղեկությունը հայտնել են Վրաստանի կառավարությունից և նշել, որ բանակցություններն ընթացել են Վրաստանի համակարգմամբ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած քննարկման ժամանակ նշվել է, որ հանրապետությունից բեռնափոխադրումների ուշացումներ չկան։ Նշվել է նաև, որ այս ուղղությամբ առկա որոշ թերությունները կապված են հակառակ կողմի ենթակառուցվածքի հետ, իսկ Լարսի մաքսակետի հետ կապված խնդիրը պայմանավորված է վերանորոգման աշխատանքների հետ։

Բացի այդ, լուծվել են նաև արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված հարցերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել