Նիկոլի թուրքական դեմոկրատիան

Երևանում ընթացող «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ունեցած իր ելույթում «դեմոկրատ» Նիկոլը, Հայաստանը որպես համաշխարհային ժողովրդավարության բաստիոն ներկայացնելուն զուգահեռ, անդրադարձել է մամուլի խնդիրներին ու հայտարարել, թե նպատակ ունի՝ կայացնելու «լրատվամիջոցների իրական շահառուների, իրական սեփականատերերի ինստիտուտը»: Ըստ Նիկոլի՝ դա արվելու է որպեսզի մարդիկ իմանան, թե որտեղից է բխում տեղեկատվությունը, և ինչ նպատակ դա կարող է ունենալ: «Ընդ որում՝ խոսքը կարող է լինել և՛ իշխանության, և՛ ընդդիմության մասին: Խնդիրն այն է, որ քաղաքացին պետք է հնարավորինս լավ տեղեկացված լինի, թե որ աղբյուրից է սնվում»,- հայտարարել է Նիկոլը:

Նիկոլը, ստանալով աջակցություն Արևմուտքից ու Թուրքիայից, իրեն սկսել է բավական ինքնավստահ զգալ. լինել բացարձակ բռնապետ, բայց հռչակվել բացարձակ դեմոկրատ կարող են ոչ բոլոր լիդերները: Միևնույն ժամանակ աներկբա է, որ ստացած աջակցությւնը Նիկոլը բանեցնելու է բացառապես սեփական աթոռի ամրապնդման համար, և մամուլի մասին նրա խոսքերը պետք է ընկալել հենց այս տրամաբանութամբ:

Ինչի՞ մասին է խոսքը: Թվում է՝ շատացած «ֆեյք» կայքերի ֆոնին Նիկոլի խոսքերն իսկական բալասան են: Սակայն ակնհայտ է, որ այստեղ «ֆեյք» տեղեկատվության կամ «ֆեյք» կայքերի հարցը չէ, որ հուզում է Նիկոլին՝ նկատի ունենալով նաև այն, որ նույն այդ «ֆեյք» կայքերն ու յութուբյան ալիքներն,ըստ էության, գլխավորապես հանդիսանում են իշխանական քարոզչամիջոցներ:

Նիկոլը խնդիր է դրել՝ վերացնելու ընդդիմադիր խոսքը հայկական մամուլի բոլոր արատեսակների էջերից և դա անելու համար նրան անհրաժեշտ են պատրվակներ: Լրատվամիջոցների իրական շահառուների, իրական սեփականատերերի ինստիտուտի մասին լոլոները այդ ամենի նախադրյալներն են, ինչպես և այդ ամենի նախադրյալ է լրագրողների գործունեությունը սահմանափակող վեջին ընդունված օրենքը:

Ա՛յ այսպիսի դեմոկրատիա է մեզ սպասում՝ թուրքական դեմակրատիա…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել