Tert.am-ը գրում է.

«Սիրիական էլեկտրոնային բանակ» խմբավորման հաքերները, ովքեր սատարում են Սիրիայի կառավարությանը, ստանձնել են ամերիկյան New York Times թերթի կայքը կոտրելու պատասխանատվությունը, գրում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին նրանք հայտարարել են Twitter-ի իրենց էջում:

Կայքի աշխատանքը խափանվել է ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով ժամը 15:00-ին: nytimes.com կայքը մտնելիս ոմանց համակարգիչների էկրաններին հայտնվել է «Կոտրված է «Սիրիական էլեկտրոնային բանակի» կողմից» գրությունը:

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցը վերջին երկու շաբաթվա ընթացքում կայքի հետ խնդիրներ է ունենում արդեն երկրորդ անգամ: Օգոստոսի 14-ին տեխնիկական խնդիրների պատճառով New York Times-ի կայքէջը և բջջայինների հավելվածն անհասանելի էին դարձել երկու ժամով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել