News.am-ը գրում է.

Զոհված ազատամարտիկ Արման Ազատյանի հայրը՝ Վիգեն Ազատյանն այսօր՝ մայիսի 17-ին միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատազախին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի: Այս մասին նա NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության մոտ զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ:

«Պահանջում ենք, որ ցուցումը տրվի գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազության որեւէ իրավազու դատախազի կողմի անմիջականորեն վարույթն իրականացնող մարմնին եւ չուղարկվի զինվորական դատախազություն»,-ասաց զոհված զինծառայողների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը:

Որոշ ժամանակ անց դատախազությունից տեղեկացրել են, որ միջնորդությանը պատասխան կտրվի 2-3 օրվա ընթացքում: Դրանից հետո ակցիան ավարտվեց:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողները, որ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության դիմաց, փակել են Բաբայան փողոցը: Դրանից հետո բողոքի ակցիան տեղափոխվել է գլխավոր դատախազության մոտ:

Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է, իսկ նրան ձերբակալելու միջնորդությունը մերժվել է:

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել էր:

Ավելի ուշ գործի վարույթը փոխանցվել էր ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն: Զոհված զինծառայողների ծնողները Զինվորական քննչական վարչությունում քննվող քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ։

Միջնորդություն էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, Փաշինյանը, սակայն, մինչ օրս չի հարցաքննվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել