Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգներն ու դաշնակից պետություններն արդեն որոշում են, թե երբ և ինչպես առաջին հարվածը հասցնել Սիրիային. դա կարող է տեղի ունենալ այս հինգշաբթի, գրում է Газета-ն՝ հղում կատարելով NBC հեռուստաալիքին։
Արևմտյան մյուս ԶԼՄ-ները հարձակման հստակ ժամկետ չեն նշում, սակայն ևս ենթադրում են, որ նախագահ Բաշար Ալ Ասադի ռեժիմի պատժման ակցիան տեղի կունենա մոտ օրերը։
Լավատեղյակ աղբյուրը NBC-ին հայտնել է, որ որպես թիրախ ընտրվել են հրամանատարային բունկերները, աէրոդրոմներն ու հրետանային դիրքերը։ Այնուհանդերձ Reuters-ն իր հերթին հայտնում է, որ պաշտոնական Վաշինգտոնն ու Լոնդոնը Սիրիային հարվածելու վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չեն կայացրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/08/28/us-allies-syria-attack/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել