Խնդիրն այն է, որ մեր երկիրը ներկայացնող ազգակործանին թվում է (ավելի ճիշտ՝ ծրագիրն է այդպիսին), թե Հայաստանի ներքին լսարանում դեռևս աշխատող նրա էժանագին, սուտ մանիպուլյացիաներն ու մեղադրանքներն աշխատելու են նաև միջազգային հարաբերություններում: Իսկ իրականում այնտեղ նրան նույնիսկ լսող չկա, քանզի նրանց համար կարևորը քայլերն են: Իսկ քայլերն այնքան ակնհայտ են…
Ելնելով դրանից՝ գլխավոր դերակատարները մշակում են հետագա իրենց գործողությունները (որոնք իրականում վաղուց կան, բայց որոնց իրականացման համար պայքար է գնում):
Մի խոսքով, Հայաստանի գործող աղետաբեր իշխանությունն ամեն գնով փորձելու է փոխել Հայաստանի քաղաքական վեկտորը, կրկնում եմ՝ ԱՄԵՆ ԳՆՈՎ: «Ամեն գնի» մեջ մտնում է.
վերջնական հրաժարում Արցախից՝ թողնելով այն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Բաքվի պարտադրած սահմաններով: Բացի Արցախից, լրացուցիչ զիջվելու են ՀՀ տարածքից գյուղեր և տարածքներ: Առնվազն 8 գյուղի մասին արդեն բաց ասվել է, բայց միայն այդքանը չէ:
Նվազագույն զինված ուժեր/ ոչ մի նշանակություն չունեցող բանակի ձևավորում
Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվելու է այնքան տարանցիկ ճանապարհ, ինչքան որ պահանջվի
Հայաստանը հրաժարվելու է Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերից
Թուրքիայի պահանջով՝ վերջինիս հետ սահմաններ են հստակեցվելու: Ակնհայտ է, որ Անկարային ևս լինելու են զիջումներ այդ հարցում: Մեղմ ասած՝ միամտություն է կարծել, թե Թուրքիան կարող է Հայաստանին ինչ որ տարածք զիջել
Հայաստանում Թուրքիան և Ադրբեջանը ստանալու են ցանկացած տիպի գործունեություն ծավալելու ազատություն, ինչը հարաբերականորեն երկար կտրվածքով ուղղակի աղետ է՝ պետության ավարտ:
Վերոնշյալն իրականություն կդառնա, եթե այս կործանարար ուժը շարունակի իշխել: Իշխանության գալու ԳԻՆՆ ու ՆՊԱՏԱԿԸ դա է եղել:
Իսկ իրականություն կդառնա շատ մոտ ապագայում:
Մտածեք,թե որ կետի/կետերի հետ եք համերաշխ:
հ.գ.1 երբ որոշները ոգևորված ցիտում են իրենց «դուխով առաջնորդի» այսօրվա ՀԱՊԿ ելույթը, թող հիշեն նաև, թե ինչ եղավ 2019 թ օգոստոսին հերթական «դուխով» պոռթկումից հետո՝ «Արցախն Հայաստան է և վերջ…»:
հ.գ.2 նրանք, ովքեր հավատացել են, որ հայրենիքից հատվածներ աջ-ձախ բաժանելով ավելի լավ են ապրելու, արժի տանել Արևմտյան Հայաստան(Թուրքիայի արևելյան շրջաններ) և տեսնել այնտեղի բնակչության կենսամակարդակը:
հ.գ.3 երբ ժամանակին Ուկրաինայի իշխանություններին զգուշացնում էին, որ Թուրքիան ագրեսիվ տնտեսական քաղաքականություն է վարում Ղրիմում, ինչը կարող է բերել վերջինիս անեքսիային Անկարայի կողմից, Կիևից ասում էին, «թեկուզ Թուրքիային, միայն թե ոչ Ռուսաստանին...»: Հետևանքներին այսօր ականատես ենք լինում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել