Ո՞վ է գրում Haqqin.az-ի նյութերը
Քիչ առաջ կարդացի Ալիեւի պաշտոնակայք Haqqin.az-ի այսօրվա հրապարակումը հայաստանյան ընդդիմության մասին։ Ու մի մուննաթ, մի խայտառակ վարկաբեկում հայ ընդդիմադիրների, ովքեր, վիդիծե լի, համարձակվում են պահանջել ադրբեջանցիների սրտի հայ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մի պահ մտածեցի, թե Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը բնակվում է «Իմ Քայլը» խմբակցությունում, որովհետեւ հնչյունի նույնականությամբ կրկնում էր քայլականների ելույթները։
Haqqin.az-ը եւս, ինչպես Նիկոլի իշխանության հպատակները, ծաղրում է ընդդիմությանն ու ինչպես Նիկոլի հպատակները, մի քանի անգամ պակասեցնելով հանրահավաքների մասնակիցների թիվը, վստահ է, որ եւս մի քանի օր ու ընդդիմությունը շպրտվելու է քաղաքական աղբանոց։
Ավելին, Էյնուլա Ֆաթուլաեւը, հղում անելով հայաստանյան իր աղբյուրներին, վստահ է, որ ժողովրդի նիկոլական հատվածը թույլ չի տա, որ իշխանության գան նախկին հանցագործները, ռեւանշիստները, ովքեր կփորձեն ամեն-ինչ անել՝ պատերազմով ռեւանշ վերցնելու համար։
Ալիեւի պաշտոնակայքը վստահ է, որ հայ ժողովուրդը չի ուզում ուժեղ բանակ եւ ինչպես իմքայլական կալոդն է ասում՝ Հայաստանին նման «թիթիզություններ»՝ ինչպիսին ուժեղ բանակն է, այլեւս պետք չի։
Էյնուլան այնպիսի ատելությամբ է խոսում Նիկոլի հրաժարականը պահանջող հայ ընդդիմադիրների մասին, որ մի պահ մտածեցի, երբ սրան Ալիեւը շպրտել էր բանտ, Ռամիլ Սաֆարովը նախկին այս բլոգերին համոզել է, թե դա արել է հայաստանյան ընդդիմությունը։
Ի դեպ, Haqqin.az-ի այս եւ նմանօրինակ հրապարակումները հայաստանյան պաշտոնական- սորոսական լրատվամիջոցների copy paste են՝ իրար հետ պասերով աշխատելու հակահայ արտաթորանք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1215442625942793
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել