Psymag.am-ը գրում է.

Քարտեզը բնաշխարհ չէ: Բնաշխարհն այն ամենն է, ինչ շրջապատում է մեզ: Այսպես ասած` օբյեկտիվ իրականությունը: 

Քարտեզը մարդու պատկերացումն է այդ իրականության մասին: Ու քանի որ մարդիկ հեռու են օբյեկտիվ իրականությունն ընկալելուց, թե՛ իրենց ֆիզիկական և թե՛ հոգեկան առանձնահատկությունների շնորհիվ, քարտեզը սուբյեկտիվ իրականություն է: Հետևաբար` քարտեզը բնաշխարհ չէ:

Քարտեզն ընդամենը աշխարհի մոդելն է, որն օգնում է մարդուն կողմոնորշվել տեղանքում, ապրել և տեղաշարժվել աշխարհում: Դա մարդու պատկերացումն է աշխարհի մասին: Ոմանց մոտ քարտեզը մանրամասն է, ոմանց մոտ ամեն ինչ համակարգված ու ճշգրիտ է, ոմանց մոտ` ոչ: 
Քարտեզը ստեղծվում է անձնական փորձի, դաստիարակության, գիտելիքների, տեղեկացվածության և այլնի շնորհիվ:

Քարտեզում այն ամենն է, ինչը մարդը համարում է կարևոր:
Երբ մարդը սկսում է մոռանալ, որ քարտեզը բնաշխարհ չէ, նրա մոտ խնդիրներ են սկսվում: Երբ մարդը որոշում է, որ իր պատկերացումներն աշխարհի մասին հենց աշխարհն են, որ կան, նա սկսում է խնդիրներ ունենալ:

Չկան իրական ու անիրական քարտեզներ, բայց կան արդյունավետ ու անարդյունավետ քարտեզներ: Եթե քարտեզն օգնում է հասնել ցանկալի դրական արդյունքի, ապա այն արդյունավետ է: Եթե ոչ, ապա ժամանակն է մտածել այն փոխելու մասին:

Անգամ մարդու մոդելը` որպես աշխարհի մի մաս, տարբեր է: Կան, օրինակ, մարդու տարբեր մոդելներ. քրիստոնեական, բուդդիստական, հոգեվերլուծական, Մարքս-Լենինյան և այլն: Եվ որքան շատ են ձեր մոդելները, այնքան դուք ավելի ճկուն եք, տարբերակային ու ձեր ընտրությունն էլ տարբե իրավիճակներում կարող է բազմազան լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել