Alternativ.am-ը գրում է.

Հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանը հատուկ օպերացիա է իրականացնում` նկարում է Լևոն Քոչարյանին։

Ոստիկանության աշխատանքը շատ տեղերում տարակուսանք, և նույնիսկ ծիծաղ է առաջացնում։

Լուսանկարում ոստիկանության հետախուզական որոնողական միջոցառումների բաժնի պետ Վարուժանն է, ով առավել հայտնի է «7-ի Վարուժ» մականվամբ։ Վերջինս անհասկանալի շարժումներ կատարելով, մասնավորապես` բազմահազարանոց ցուցարարների կողքին թաքնվում էր թփերի հետևում և, կարծես, ինքն իրեն համոզելով, որ ինքն աննկատ է և չի երևում` նկարահանում էր Լևոն Քոչարյանին։

Ի՞նչի համար էր սույն պաշտոնյան եկել, և ի՞նչի համար էր նա իր տարօրինակ քողարկումներով գրավում մարդկանց ուշադրությունը` դեռևս հայտնի չէ։

Միգուցե հրահանգված է ինչ որ բան անել, և նա, ուղղակի, ինչ-որ բան է անում։ Ցավոք, Վարուժանի գաղտնի գործողությունը ֆիքսեց նույն Վարուժանին նկարահանող Alternativ.am-ի տեսախցիկը, ինչը, իհարկե, բարդ չէր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել