Գռզոյի լվացքատունը

Գռզոն փողոց դուրս եկած ընդդիմությանը մեղադրել է «ներսի կեղտոտ լվացքը դրսին ի ցույց դնելու» համար. կոմունիկացիաներն այնքան են զարգացել, որ ցանկացած ներքին պրոցես անմիջապես դառնում է թամաշայի առարկա դրսում:

Փաստորեն՝ ըստ Գռզոյի տրամաբանության՝ եթե որևէ մեկը համարձակվում է իրեն ու Նիկոլին ասել՝ «աչքիդ վերևն ունք կա», ուրեմն «կեղտոտ լվացքը հանում է դուրս»: Այստեղ էական հարցն, իհարկե, առավելապես այն է, թե ո՞վ է այդ լվացքը կեղտոտողը, ո՞ւմ տակից են «պամպերսը» տարել, որի պատճառով մարդա մեկի վարտիքն է կեղտոտվել, ու գարշահոտություն տարածավել:
Ինչպես հասկանալի է, վերջին չորս տարվա լավի ու վատի համար գլխավոր ու միակ պատասխանատուն ժողովրդի վստահությունը վայելած իշխանություններն են, որ իշխանություն դարձան՝ մարդկանց տրված էկզոտիկ խոստումների գնով. ոչ ոք հասարակությանը չասաց, թե իրականում ինչ է սպասվում Հայաստանին և թե ինչպիսին է լինելու Արցախի ճակատագիրը կարճ ժամանակ անց:

Հայաստանը մի մեծ լվացքատան վերածած Գռզոն պետք է դատապարտի ոչ թե Արցախի ու Հայաստանի կործանումն ինչ-որ կերպ կանխել փորձողներին, այլ Հայաստանը վաղուց խայտառակած իր թիմակիցներին: Հայաստանի կեղտոտ լվացքն Ալիևին ու Էրդողանին ի ցույց դրածներն ու տակը ստորագրածները բարոյական իրավունք չունեն՝ խոսելու որևէ բանից: Եթե նամուս ունենային, այսօր ոչ թե պետք է հաթաթաներ տային, այլ գրեին, գնային:

Բա Գռզոն գրող տղայա՞…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել