«Հայրենասեր» Գռզոն

Գռզոն հայտարարել է, թե բնիկ երևանցի լինելով՝ քաջատեղյակ է՝ 90-ականներից ով ինչով է զբաղվել: ՔՊ-ական օլիգարխը վստահեցրել է, թե իրենք ոչ մի վատ բան չեն արել, այլ ընդամենը տնտեսություն են զարգացրել ընտանյոք հանդերձ՝ առանց հորինելու ու աչպարարության՝ միաժամանակ հպարտանալով հարկեր վճարելով:

Գռզոյի փողերը մեկը հաշվե՞լ է: Շատերն, անկասկած, փորձած կլինեն անել դա, սակայն դժվար թե որևէ մեկին հաջողված լինի կոնկրետ պատկերացում կազմել դրա մասին. անթիվ միլիոնների տեր միլիարդատիրոջ ունեցվածքի չափը որոշելը անշնորհակալ գործ է: Իսկ որտեղի՞ց նրան այդ միլիարդները: Բոլորը գիտեին, որ Գռզոյենք դեռ ԽՍՀՄ-ի վերջին շրջանից՝ 80-ականներից, որոշակի մասնավոր գործունեությամբ զբաղվում էին: Բայց հետո եկան 90-ականներն, ու սովետական ցեխավիկները դարձան միլիարդատերեր, և դա՝ ոչ միայն Հայաստանում: Գռզոն իր հիմնական դրամագլուխը դիզել է ՀՀՇ-ի տարիներին՝ մի շրջան, երբ թալանվեց ողջ Խորհրդային Հայաստանի բազմամիլիարդանոց ունեցվածքը,որի մի մասն,ի դեպ, վաճառվեց նաև թուրքերին: Թալանի գլխավոր կանալներից մեկը հենց Գռզոյենք էին, որ սերտաճած լինելով իշխանությունների հետ՝ անմիջապես իրենցով արեցին բիզնեսի համապատսխան ոլորտները՝ բանկերից մինչև մանրամեծածախ առևտուր, տոնավաճառներ:

Իսկ թե հիմա ինչով է զբաղված Գռզոն, բոլորի աչքի առաջ է. Նիկոլին քծնելով փորձում է դառնալ նոր Հայաստանի միակ իրական, խոշորագույն օլիգարխը՝ ստվերում թողնելով մրցակիցներին: Ճիշտ է՝ նա դա ներկայացնում է որպես հայրենասիրություն՝ հնչեցնելով առաջին հայացքից մեծ թվացող թվեր՝ իր մուծած հարկերի մասին, բայց կոծկում է այն հարցի պատասխանը, թե այդ թվերն ի՞նչ հարաբերակցության մեջ են գտնվում իր ստացած իրական եկամուտների հետ: Հազարն աշխատելն ու դրանից մեկը պետությանը վերադարձնելը հայրենասիություն չէ:

Հանրությունը տեսել է՝ սրանք ինպես են տնտեսություն զարգացնում. իրենք են զարգանում, այլ ոչ թե տնտեսությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել