Ընդդիմության կազմակերպած, բայց համազգային բնույթ ստացած ակցիաներին չմիացող, ու իրենց հականիկոլական համարող հայրենակիցներիս եմ դիմում։
Հարգելի հայրենակիցներ,
Մի քննարկեք բուժքրոջ մանիկյուրի գույնը, երբ ձեր հիվանդը մեռնում է:
Մի քննարկեք օդաչուի արտաամուսնական կապերը, երբ ձեր ինքնաթիռն ընկնում է։
Մի քննարկեք սանտեխնիկի սանրվածքը, երբ տան կանալիզացիան խցանվել է։
Մի քննարկեք հրշեջի սեռական հակումները, երբ ձեր տունն այրվում է։
Փրկվենք, նոր տրվենք ինտելեկտուալ վարժանքներին։
Փրկվենք, նոր ճաշակի շուրջ վեճի բռնվենք։
Փրկվենք, նոր մեր այլ գիտելիքներն ի ցույց դնենք։
Փրկվենք, նոր ինքնահաստատվենք շրջապատի վրա։
Թե չէ ազգային կործանումից հետո ոչ մեկ այդպես էլ չի իմանա, որ դուք ազգիս ամենախելացին էինք, ամենաառաքինին ու ամենաջոԳողը։
Merci beaucoup.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել