Հարց՝

Ես ամուսնացած եմ, ունեմ երկու տղա, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է: Ես ուղղակի մի տեսակ վախենում եմ և հետո մի քիչ էլ նեղվում եմ, եթե կարելի է  այդպես կոչել... Սերմնաժայթքում, որպես այդպիսին, ինձ մոտ տեղի չի ունենում, այլ պարզապես գալիս է ու թափվում, կաթում, չգիտեմ ինչպես ձևակերպել, ասեմ, որ չի ժայթքում բառիս ուղիղ իմաստով: Ուզում եմ իմանալ, թե դա ինչի հետ է կապված, և արդյոք վտանգ չկա՞ դրա մեջ:

 

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.


 Դուք իրավացի եք, սերմնաժայթքման ժամանակ սերմնահեղուկը նորմայում պետք է դուրս շպրտվի, ցայտի անդամի արտաքին բացվածքից, իսկ թույլ ձևով դուրս հոսելը խոսում է ատոնիկ պրոստատիտի մասին (շագանակագեղձի մկանային ապարատի հյուծում, թուլացում): Այս իրավիճակը, կարծում եմ, կարիք ունի հետազոտման, այն բավականին արդյունավետությամբ կարող է վերականգնվել: Օգտակար կարող է լինել սպորտը, վնասակար սովորույթներից խուսափելը, կանխարգելիչ ազդեցություն ունի ռեգուլյար սեռական կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել